News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հոլանդացի զբոսաշրջիկը փչացրել է Հերկուլանումի (Նեապոլից ոչ հեռու) հին հռոմեական տան որմնանկարը՝ վնասելով շենքը, որը դիմացել է Վեզուվի ժայթքմանը 79 թվականին, տեղեկացրել է Իտալիայի ոստիկանությունը։

Ոստիկանության հայտարարությունում նշված է, որ 27-ամյա զբոսաշրջիկը արագ ճանաչվել է այն բանից հետո, երբ հնագիտական պեղումների աշխատակիցները հայտնաբերել են գրաֆիտին՝ արված սեւ ներկով պատի սպիտակ մասում։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ դա տղամարդու ստորագրությունն էր գրաֆիտիով։

Զբոսաշրջիկին ներկայացվել է արվեստի ստեղծագործությունը փչացնելու մեղադրանք։

Ավելի փոքր քաղաք լինելով, քան  նրա ավելի հանրահայտ հարեւան Պոմպեյը, Հերկուլանումը թաղվել էր մոխրի ավելի հաստ շերտի տակ, որը պաշտպանել է նրա ավերակները գողերից եւ լավ թաքցրել պահպանված մնացորդները։

Առաջին դեպքը չէ, երբ զբոսաշրջիկները վանդալիզմի ակտ են կատարում Իտալիայի պատմական հուշարձանների հանդեպ։ Անցած տարի սոցցանցերում հրապարակվեց տեսանյութ, որտեղ հյուրն Անգլիայից բանալիով իր եւ ընկերուհու անուններն էր խազել Հռոմի Կոլիզեումի պատին։ Անցած տարի գրաֆիտի-նկարիչները «պատկերազարդել» էին Միլանի Վիտորիո Էմանուել II-ի պատկերասրահի (հեղինակավոր առեւտրի կենտրոն քաղաքի կենտրոնում) քարե ճակատամասը։ Նրանց չեն բռնել։

Ի պատասխան վանդալիզմի բազմակի ակտերի՝ Իտալիան այս տարի պատժի ավելի կոշտ միջոցներ է մտցրել նրանց հանդեպ, ովքեր վնաս կպատճառեն հուշարձաններին եւ մշակութային օբյեկտներին՝ սահմանելով 40 000 եվրոյի չափով տուգանքներ նրանց համար, ովքեր մեղավոր կճանաչվեն հուշարձանները չփացնելու մեջ, տեղեկացրել է CNN-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ