News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Volvo-ն կթողարկի կուտակչային մարտկոցի աշխարհում առաջին անձնագիրը էլեկտրամեքենաների համար, դրանում կնշվեն հումքի, բաղադրիչների ծագումը, երկրորդկային մշակման կազմը եւ ածխածնային հետքը EX90 ֆլագմանային ամենագնացի համար, որի արտադրությունն ուր որ է կսկսվի, Reuters գործակալությանը տեղեկացրել է շվեդական ավտոարտադրողը։

Անձնագիրն ստեղծվել է Volvo ընկերության կողմից, որը պատկանում է չինական Geely-ին, բրիտանական Circulor սթարտապի հետ գործընկերությամբ, որն օգտագործում է բլոկչեյն տեխնոլոգիան մատակարարումների շղթայի ստեղծման համար, որի մշակման վրա ծախսվել է ավելի քան հինգ տարի։

2027թ. փետրվարից Եվրամիությունում վաճառվող էլեկտրամեքենաների համար պարտադիր կլինի կուտակիչների անձնագիրը, որում պետք է նշվեն կուտակիչների կազմը, կարեւոր նյութերը, դրանց ածխածնային հետքը եւ երկրորդային արտադրանքի կազմը։

Volvo գլոբալ եւ կայուն զարգացման ստորաբաժանման ղեկավար Վանեսա Բուտանին Reuters գործակալությանը հայտնել է, որ անձնագրի ներդնումը ուղղված է թափանցիկության ապահովմանը գնորդների համար, քանի որ ավտոարտադրողը նախատեսում է մինչեւ 2030թ. թողարկել լիովին էլեկտրական ավտոմեքենա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
40 տարի հյուրասենյակի զարդարանք  ծառայած Lamborghini Miura-ի յուրօրինակ մոդելն  աճուրդի կհանվի
Սա պարզապես Miura-ն չէ, սա երբևէ ընդամենը 338 հատ թողարկված հազվագյուտ P400S մոդելներից մեկն է...
Արհեստական ​​բանականության վրա հիմնված նոր ալգորիթմը կճանաչի հարբած վարորդներին
Մշտապես վերահսկելով վարորդի հարբածության բնորոշ նշաններին՝ հնարավոր կլինի նվազեցնել հարբած վարորդների մեղքով վթարների թիվը...
Rolls-Royce-ի և BMW-ի դիզայներին սպանել են առանձնատանը՝ նրա մեքենան փախցնելու փորձի պահին
Քեմերոնի կնոջը՝ նկարչուհի և դիզայներ Վերենա Կլոոսին հաջողվել է փախչել ամուսնուն սպանած հանցագործից...
Պուտինը նստել է Lada Aura-ի ղեկին եւ վարել այն М-11 մայրուղով
ՌԴ նախագահը թեստավորել է Lada Aura-ի VIP-տարբերակը...
Nissan-ը կդադարեցնի երկու հայտնի սեդանների արտադրությունը
ԱՄՆ-ում 16,7 հազար դոլարից (1,5 միլիոն ₽) Nissan Versa-ն ներկայումս ամենաէժան նոր մեքենան է տեղական...
Volkswagen-ը կարող է փակել Audi էլեկտրական մեքենաների գործարանը Բելգիայում
Ընկերությունը երբեք չի փակել մեքենաների գործարանները տարածաշրջանում, սակայն․․․
Ամենաշատ