News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին անընդհատ ինձ ծանոթ շրջանակներից հարցնում են, թե ի՛նչ եմ մտածում Առողջապահության նախկին նախարար, այսօր պատգամավոր Արսեն Թորոսյանի հակաեկեղեցական հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է Տեր Գաբրիել քահան Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անկեղծ ասած չէի ուզում անդրադառնալ, բայց երբ երեկ տեսա, որ նորից   «հանճարեղ մտքեր» է սփռել,  այս անգամ թիրախավորելով «Շողակաթ» Հեռուստաընկերությանը: Մեղքս ինչ թաքցնեմ, կրկին հիշեցի «Մենք ենք մեր սարերը» հայտնի և սիրված ֆիլմից Պավլեի խոսքերը. «Եկել կնգա նման ճանկռթում է, բան է ուզում ասել, թող գա մարդավարի ասի։ Բա դա տղամարդու գո՞րծ է։ Տո հլը դրա վզին նայեք, բա դրա վրա տղամարդու շնորհք կա»։

Ինձ թվում է, որ նա ակնհայտ մտային աղճատման մեջ է, ինչ-որ խնդիր կա մարմինը կառավարող օրգանի և անսանձելի լեզվի միջև։

Մարդ, որի անունը, դժբախտաբար,  հասանելի է դարձել չարաբաստիկ 2018-ից հետո, հավակնում է դասեր տալ 1700-ից ավելի երկար ու ձիգ տարիների փորձ ունեցող կառույցին։ Կարծեմ նրան մեկ անգամ արդեն ասվել է՝ ուղեղի մատուցած ծառայություններն անվճար են, կարող է օգտվել»:

Իսկ չի լինի՞ «Շողակաթ»-ը փակենք, փողը տանք Հանրայինին. Քանի՞ հոգի է նայում այդ ալիքը. Արսեն Թորոսյանը՝ Շիրինյանին

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն ընդունել է Արագածոտնի թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներին
Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, կարևորեց Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող երիտասարդական…
Շարունակելու ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայագիտական առաքելությունը․ Արամ Ա
Հանդիսութեան ներկայ էին միաբան հայրեր, բաժանմունքի յանձնախումբի…
Վերաօծվել է Գուգարաց թեմի առաջնորդանիստ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին (վիդեո)
Ընթացքում անհրաժեշտություն է առաջացել վերականգնել նաև Սուրբ խորանը...
Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի համաժողովում բարձրաձայնվել է Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման մասին
Հուլիսի 7-10-ը Իսպանիայի Մալագա քաղաքում սկսվել են Եվրոպական Եկեղեցիների…
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին․ եկեղեցիներում կմատուցվի պատարագ
Այս կիրակի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը մեռելոց է...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպանին
Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ