News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 12
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների պահեստամասերի հնարավոր վաճառքին (300 մլն դոլարի չափով)։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է ԱՄՆ ՊՆ անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը։

Փաստաթղթում նշվել է, որ Թայբեյի տնտեսական եւ մշակութային ներկայացուցչությունը (դե ֆակտո կղզու դեսպանությունը) խնդրել է պահեստամասեր, բաղադրիչներ, սպառման նյութեր F-16-ների համար, ինչպես նաեւ ինքնաթիռների տեխնիկական սպասարկում։ Թույլատրվում է Թայվանին վաճառել 220 մլն դոլարի ստանդարտ եւ 80 մլն դոլարի ոչ ստանդարտ պահեստամասեր։ Հայտարարությունում նշված է, որ հնարավոր գործարքը չի խախտի ամերիկյան օրենքները եւ չի վնասի ԱՄՆ մարտունակությանը։

ԱՄՆ վարչակազմն արդեն տեղեկացրել է Կոնգրեսին այս որոշման մասին։ Օրենսդիր մարմինն այժմ 30 օր ունի՝ դիտարկելու համար պոտենցիալ գործարքը եւ դրա հնարավոր արգելումը։ Թայվանի ՌՕՈւ սպառազինությունում կա մոտ 140 F-16 կործանիչ։

Թայվանն ունի սեփական վարչություն 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ՝ պարտություն կրելով Չինաստանի քաղաքացիական պատերազմում։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի նահանգներից մեկը։ ԱՄՆ-ը խզել է  դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ 1979թ. եւ դրանք հաստատել Չինաստանի հետ։ Ընդունելով «մեկ Չինաստան» քաղաքականությունը՝ Վաշինգտոնը միեւնույն ժամանակ շարունակում է կապեր պահպանել Թայբեյի վարչակազմի հետ։ ԱՄՆ-ը սպառազինությունների գլխավոր մատակարարն է Թայվանի համար։ Չինաստանի ԱԳՆ գնահատմամբ՝ ամերիկյան ռազմական մատակարարումների ընդհանուր գումարը կղզի մի քանի տարում գերազանցել է 70 մլրդ դոլարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ