News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։

Կարեն Անդրեասյանը Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել դատավորների գնահատման նոր համակարգի նախագիծը, որի ներդրմամբ հնարավոր կլինի առավել թափանցիկ ու արդյունավետ դարձնել դատավորների առաջխաղացման գործընթացը, բացառել դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը և մի շարք գործիքակազմերով մոտիվացնել դատավորներին առավել արդյունավետ արդարադատություն իրականացնելու հարցում։

Մասնավորապես նոր նախագծով ի թիվս այլնի՝ հնարավոր կլինի վերանայել դատավորների վերապատրաստումների անհրաժեշտությունը և դրանք առավել թիրախային կազմակերպել։ Հնարավոր կլինի ներդնել դատավորներին խրախուսելու գործիքակազմեր՝ բոնուսային վարձատրության միջոցով։

Դատավորները հնարավորություն կունենան բողոքարկելու գնահատման արդյունքները և այլն։ Մաքսիմ Լոնգանգեն իր հերթին նշել է, որ Եվրոպայի խորհուրդը ևս հետաքրքրված է դատավորների գնահատման նոր համակարգի նախագծով և պատրաստակամ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել դրա կատարելագործման հարցում։

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա է դարձել նաև ուշացող արդարադատության հիմնախդիրը։ ԲԴԽ նախագահը ներկայացրել է դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված այն հսկայածավալ աշխատանքը, որը կատարվել է վերջին շրջանում և նշել, որ դրանց մի մասի արդյունքներն արդեն տեսանելի են, մասնավորապես՝ քաղաքացիական և քրեական դատարանների ծանարբեռնվածության հարցում, իսկ վարչական դատարանի ծանրաբեռնվածության թոթափումը ակնկալվում է տեսնել շատ մոտ ապագայում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի բացասական ազդեցություններին, թե՛ դատական համակարգի ներսում, թե՛ հասարակության կյանքում։ Կարևորվել է դրա համակարգային հաղթահարումը, որը հնարավոր կլինի անհրաժեշտ գործիքակազմերի ներդրման արդյունքում։

Մաքսիմ Լոնգանգեն իր երախտագիտության խոսքն է ասել ընդունելության համար և հույս հայտնել, որ շարունակական բնույթ կկրեն երկկողմ հարաբերությունների զարգացման,դատաիրավական ոլորտի բարեփոխումներին ուղղված հնարավոր փոխգործակցության և աջակցության ուղղությամբ ներդրվող ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ-ն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հարցեր
Շնորհավորելով Մայքլ Օ՛Ֆլահերթիին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելու կապակցությամբ՝ Անահիտ Մանասյանը հաջողություն է...
ԵԽ-ն մեր կարևոր գործընկերներից է. Նարեկ Մկրտչյանը՝ Մաքսիմ Լոնգանգեին
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին...
ԿԳՄՍ նախարարը Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ...
Մաքսիմ Լոնգանգեն այցելել է ՀՀ քննչական կոմիտե․ քննարկվել են գործակցության զարգացման հարցեր (ֆոտո)
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ Ծրագրից  բխող ՀՀ քննչական…
ՄԻՊ-ը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումները
Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում...
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Նշվում է, որ Միրզոյանը կոնվենցիան ստորագրել է Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ