News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը, Ռուսաստանի Դաշնությունն այս հարցում հաջողության հույս ունի։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա նշել է, որ երկու պետությունների հարաբերությունների առաջընթաց զարգացումը, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման նոր հնարավորությունների որոնումը, համահունչ կլինի Ադրբեջանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունների ստեղծմանը:

«Ներկայում այս զրույցն ենք վարում մեր ադրբեջանցի ընկերների հետ և հուսով ենք, որ այն ևս հաջողությամբ կպսակվի»,- ընդգծել է փոխնախարարը։

Նա շեշտել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն ներկա փուլում հիանալի մակարդակի վրա են. «Սա դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական գործընկերության հարաբերություն է՝ ըստ 2022 թվականի փետրվարին ստորագրված հռչակագրի», - հավելել է Գալուզինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ