News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստան է ժամանել Իրանի կողմից փոխանցված մարդասիրական օգնությունը ՀՀ Լոռու մարզում հեղեղներից տուժած բնակչությանը, որը իրանական Կարմիր Մահիկի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության աշխատակիցները հունիսի 7-ին կհասցնեն Ալավերդի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում տեղի ունեցավ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիի, քաղաքական հարցերով խորհրդական Մուհամեդ Ջավադ Ալավիի, Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցչի և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի հանդիպումը։

Իր խոսքում Դավիթ Ներսիսյանը նախ ցավակցություն հայտնեց ուղղաթիռի վթարից Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ, որից շատ չանցած ՀՀ Լոռու մարզում  տեղի ունեցավ սարսափելի բնական աղետը։

Նա խորհրդանշական համարեց, որ Հայաստանում տեղի ունեցած բնական աղետին, որի հետևանքով մարդիկ զոհվեցին, առաջիններից մեկն արձագանքեց հենց Իրանի Կարմիր մահիկը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել տուժածներին։։

«Չնայած առիթը ողբերգական է, սակայն պետք է նշել, որ սա ևս մեկ անգամ փաստում է երկու հարևան երկրների մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպությունների սերտ համագործակցությունը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, անդավաճան մնալով իր սկզբունքներին, վերահաստատում է երկկողմ գործակցության կարևորությունը և հույս հայտնում ավելի լայն շրջանակի ներառման՝ հարաբերությունների սերտացման համար։ Մենք համոզված ենք, որ տարիների ընթացքում ձևավորված կապն առավել մեծ գաղափարներ կարող է կյանքի կոչել՝ ի նպաստ երկու կազմակերպությունների շահառուների։ Տարածաշրջանում խնդիրները, աղետները պատերազմներն ու այլ վտանգները շատ են, և հենց այդ պատճառով էլ երկու կազմակերպությունների համատեղ աշխատանքը կարևոր է, քանի որ մեզ համար գերագույն արժեքը մարդն է»,-ասաց Ներսիսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին այս դժվարին պահին ցուցաբերած աջակցության համար։

Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին  Իրանի ժողովրդի ու դեսպանատան անունից կարեկցանք ու ցավակցություն հայտնելով Լոռու մարզում աղետի հետևանքով տուժած անձանց՝ շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, հայ ժողովրդին Իրանում ուղղաթիռի վթարի հետևանքով երկրի նախագահի, արտգործնախարարի և նրանց  ուղեկցող պատվիրակության զոհվելու կապակցությամբ կարեկցանքի և ցավակցության համար։

Այդ համատեքստում նա կարևորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան և հանդիպումները երկրի հոգևոր առաջնորդի և նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ՝ նշելով, որ դրան զուգահեռ ՀՀ նախագահը, խորհրդարանի ղեկավարը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու մեծաթիվ քաղաքացիներ այցելեցին Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցեցին։

«Պատմությունն է վկայում, որ մենք՝ երկու երկրների ժողովուրդները, միշտ եղել ենք իրար կողքի՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, և այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանում ջրհեղեղի մասին տեղեկանալուց հետո իրանական Կարմիր մահիկը պատրաստակամություն է հայտնել անմիջապես աջակցություն փոխանցել տուժածներին։ Այսօր այստեղ ենք, որպեսզի Իրանի ժողովրդի կողմից փոխանցված այս փոքրիկ օգնությունը հանձնենք հայկական կողմի տուժածներին։ Գիտենք, որ վնասները բավականին մեծ են, բայց այս փոքրիկ օգնությունը կկարողանա ինչ-որ չափով աջակից լինել»,-ասաց Իրանի փոխդեսպանը՝ հավաստիացնելով, որ նման դեպքերում իրանական կողմը պատրաստ է մշտապես աջակցել։

Դավիթ Ներսիսյանը, բարձր գնահատելով ցուցաբերված մարդասիրական աջակցությունը,   ՀՀ-ում Իրանի դեսպանության և Կարմիր մահիկի ներկայացուցիչներին հանձնեց  ՀԿԽԸ 100-ամյակին նվիրված հուշամեդալներ։

Ինչպես հայտնեցին ՀԿԽԸ-ից՝ իրանական կողմի մարդասիրական օգնությունը ներառում է պահածոյացված սնունդ, վրան-ծածկոցներ, անկողային պարագաներ, սպասքի և սանիտարական հավաքածուներ և այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոռու մարզպետը աղետի գոտում իրականացվող աշխատանքները քննարկելու նպատակով  խորհրդակցություն է անցկացրել
Առաջիկայում լուծում կստանա նաև այդ խնդիրը, և հնարավոր կլինի վերականգնման աշխատանքներ իրականացնել նաև այդ հատվածում…
Կործանարար հեղեղումը, ինչպիսին եղավ Լոռիում եւ Տավուշում, պատահում է 300 տարին մեկ. ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն
Նման կործանարար հեղեղում պատահում է 300 տարին մեկ...
Հայաստանում աղետի գոտում հաշվվել է 269 վնասված բնակարան և անհատական ​​բնակելի շենք
Փոխնախարարը պարզաբանեց, որ դիմումը բավարարվում կամ մերժվում է ներկայացման օրվանից...
Հայաստանում 1քմ-ի համար կհատկացվի 40-ից 60 հազար դրամ՝ հեղեղումների գոտում բնակարանների վերանորոգման համար
Այն դեպքերում, երբ ներգրավված են վերանորոգման աշխատանքներ, տարածքների գոտիավորումն ուժի մեջ է...
Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները
Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում․․․
Ամբողջությամբ կփոխհատուցվի ջրհեղեղից փլուզված 16 բնակարանի և 2 բնակելի տան գնման և 263 տան վերանորոգման ծախսերը
Աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ համայնքապետարանների միջոցով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ