News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը


Fastex-ը մշտապես հայկական ֆուտբոլի և սպորտային տարբեր նախաձեռնությունների կողքին է: Այս անգամ միասին տոնում ենք «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հերթական նվաճումը։ Ակումբն  արդեն 16-րդ անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Այս առիթով Fastex-ը՝ որպես ակումբի  տիտղոսային հովանավոր, բոլոր երկրպագուներին հնարավորություն է ընձեռում այցելել  ftNFT ֆիջիթալ սփեյս, որտեղ  ներկայացված է չեմպիոնական գավաթը։ 

 Այցելուները հնարավորություն ունեն տեղում լուսանկարվելու, ինչպես նաև մասնակցելու խաղարկությանը, որի ընթացքում հնարավորություն կունենան  շահելու 5 չեմպիոնական շապիկներից մեկը։ Մասնակցության համար անհրաժեշտ է ձեռք բերել «Փյունիկ» հավաքածուից NFT՝ մինչև հունիսի 10-ը։ Հիշեցնենք, որ արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին։ Մանրամասները տեսանյութում։

 Fastex-ի մասին

 Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։ 

 383A8957.jpeg (13.94 MB)

383A8969.jpeg (11.62 MB)

383A8977.jpeg (13.16 MB)

383A8997.jpeg (14.20 MB)

383A9008.jpeg (10.47 MB)

383A9011.jpeg (12.94 MB)

Տպել
Ամենաշատ