News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին մասնակցել է Հայաստանում Վրաստանի դեսպանատանն անցկացվող Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված ընդունելությանը, որտեղ հանդես է եկել շնորհավորական խոսքով: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

«Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ հարգելի՛ պարոն Դարսալիա,

Հարգելի՛ պարոն Շարվաշիձե,

Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանության հարգելի՛ անդամներ,

Հարգելի՛ դեսպաններ, հյուրեր,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ջերմորեն շնորհավորում եմ եղբայրական Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Հպարտությամբ պետք է նշեմ, որ պատմական դժվարին շրջափուլերը մեր եղբայրական ժողովուրդները հաղթահարել են միասնական պայքարի եւ համագործակցության միջոցով՝ միահյուսելով մեր ժողովուրդների պատմությունն ու մշակույթը»,- ելույթի սկզբում նշել է խորհրդարանի ղեկավարը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ վերջին ժամանակներում աննախադեպ սերտ համագործակցություն է ծավալվում ինչպես երկու երկրների օրենսդիր մարմինների, այնպես էլ Հայաստանի եւ Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջեւ:

IMG_2-1.jpg (1.61 MB)

«Անշուշտ, անվերջ կարելի է խոսել հայ-վրացական եղբայրության, բարեկամության, մշակութային համատեղ հարուստ ժառանգության, ընդհանուր արժեհամակարգի եւ մեր նմանությունների մասին:

Թույլ տվեք վերստին շնորհավորել եղբայրական Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Կեցցե՛ անկախ Վրաստանը:

Կեցցե՛ հայ-վրացական հարատեւ բարեկամությունը»,- ասել է ԱԺ նախագահը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնյաներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ պատվիրկություն կմեկնի Թբիլիսի
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
Վրաստանի պաշտպանության նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին պաշտպանության...
Պապիկյանն ու Չիկովանին ստորագրել են ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև 2024-ի համագործակցության պլանը
Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող...
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը
Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը...
Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Հուլիսի 12-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի...
Միրզոյանը եւ Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր․․․
Ամենաշատ