News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաստաբանական, նոտարական համայնքներին հավելյալ հարկելու օրենսդրական փոփոխության նախագիծը թերեւս կմնա անփոփոխ եւ կներկայացվի հաջորդ շաբաթ մեկնարկվելիք նիստերի օրակարգում՝ երկրորդ ընթերցման։ Խոսքը փաստաբաններին, նոտարների ավելացված արժեքի հարկով հարկելու մասին է, որի նախագիծն անցած նիստերին ընդունվել է առաջին ընթերցմամբ։

Երեկ ԱԺ տնտեսական հանձնաժողովի ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ երկրորդ ընթերցումից առաջ աշխատանքային փակ քննարկում են անցկացրել, որին մասնակցել են նաեւ նոտարներ, մի խումբ փաստաբաններ՝ Պալատի նախագահ Սիմոն Բաբայանի գլխավորությամբ։

Մեզ պատմեցին՝ որքան էլ փաստաբանները ՔՊ-ականներին համոզել, բացատրել են, որ փոփոխությունից տուժելու են քաղաքացիները, քանի որ ավելանալու են փաստաբանական ծախսերը, եւ դա չի լինելու իշխանության օգտին, միեւնույն է՝ ՔՊ-ն չի նահանջել։ Պատրաստ են ընդառաջել փաստաբանների միայն այն առաջարկին, որ նոր ընդունվող փոփոխությունը չկիրառվի՝ հետադարձ ուժ չունենա այն շահառուների համար, որոնք մինչ այդ օրենքի ընդունումը պայմանագրեր են կնքել:

Առաջարկ է եղել, որ չտարածվի անվճար ծառայությունների դեպքում, սակայն այդ առաջարկն էլ ՔՊ-ականների կողմից ո՛չ մերժում է ստացել, ո՛չ հաստատում: Ասել են` դա դժվար վերահսկելի կլինի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՔՊ-ում ռիսկեր են տեսնում
Թեման դեռ անցած հինգշաբթի էր ՔՊ-ում քննարկվել։ Մինչդեռ, ՔՊ ֆրակցիայի կարծիքով, կառավարության...
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը․ ինչ է հասցրել կուտակել
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռազմիկ Մկրտչյանը 2023 թվականի հաշվետու տարվա...
«Հրապարակ». Ո՞վ է այս վայրենության հեղինակն ու հովանավորը
Իսկ երեկ Պռոշյան փողոցում էին սպանության փորձի կասկածներով 2 տղամարդու գետնին տապալելով՝ 50 հոգով...
«Փաստ» . «Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի»
Եվ այս դաշտում, մեր տեղեկություններով, Փաշինյանին կարող են աջակից լինել իշխանության սատելիտ...
«Հրապարակ». «Իմնեմնիմ»-ի տղաների խափանման միջոցը փոխած դատավորը  հայտնվել է իշխանությունների թիրախում
Մեր տեղեկություններով, Քննչական կոմիտեն օրերս նկատողություն է արել ծառայությանը, որ պատշաճ հսկողություն...
«Փաստ». Իշխանությունների տոտալ քարոզչությունը «բավարար» արդյունք չի տվել
Ճիշտ է, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կողմնակիցների թիվը կրճատվել է 10 տոկոսով, իսկ, օրինակ՝ ՆԱՏՕ...
Ամենաշատ