News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը քաղաքական համերաշխություն են հայտնել Ուկրաինայում և Իսրայելում պատերազմների վերաբերյալ՝ երկու հակամարտությունների նկատմամբ միջազգային հանրության մոտեցման շուրջ շարունակվող լարվածության ֆոնին, գրում է Politico-ն։

Մակրոնը նախ շնորհակալություն է հայտնել Բայդենին այն բանի համար, որ ԱՄՆ-ն «որոշիչ դեր» է խաղացել Ռուսաստանի ներխուժման դեմ Ուկրաինայի պայքարին օգնելու գործում։ Նա նաև աջակցություն է հայտնել Գազայում պատերազմի կարգավորման վերաբերյալ Բայդենի խաղաղության առաջարկին։

Այնուհետև Բայդենն անդրադարձել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև անխզելի կապին և ողջունել նույն օրն ավելի վաղ հրապարակված, չորս իսրայելցի պատանդների ազատ արձակման լուրը: Նա նաև  խոսել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի պաշտպանական օգնության փաթեթի մասին, որը Կոնգրեսը հաստատել է ամիսներ տևած բանավեճերից հետո և վերահաստատել ԱՄՆ-ի հավատարմությունը պատերազմական ջանքերին:

«Դուք գիտեք, որ Պուտինը չի պատրաստվում կանգ առնել Ուկրաինայում։ Ամբողջ Եվրոպան սպառնալիքի տակ է հայտնվելու։  Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ դա տեղի ունենա... մենք մի կողմ չենք քաշվելու,- հայտարարել է Բայդենը:- Այս շաբաթ մենք աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեցինք դաշնակիցների ուժը և այն, թե ինչի կարող ենք հասնել՝ միասին գործելով»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Մամուլի համար հայտարարություններն արվել են երկու նախագահների միջև անձնական հանդիպումից հետո և դարձել  Բայդենի երկօրյա արարողակարգային միջոցառումների գագաթնակետը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ