News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 8-ին աշխատանքային այց է իրականացրել  Շիրակի մարզ: Հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Շրջայց է իրականացվել ԱՍՀՆ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքով, որտեղ  խնամք և աջակցություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները: Պաշտպանը ծանոթացել է երեխաների կենցաղային պայմաններին, երեխաների զարգացման ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց առօրյայով:  Երեխաներին ներկայացվել է Պաշտպանին անձամբ դիմելու ընթացակարգը:

HRD (39).jpg (99 KB)

HRD (45).jpg (93 KB)

Այնուհետև Պաշտպանը Կենտրոնի սաների հետ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դիտել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը: Ներկայացումից հետո երեխաները  Պաշտպանի հետ կիսվել են իրենց տպավորություններով:

Գյումրի այցն իրականացվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում, մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ  Եղիազար Ավագյանը, մարզի դատախազ Արմեն Չիչոյանը և մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը:

HRD (56).jpg (152 KB)

HRD (54).jpg (138 KB)

Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ:

Երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից Պաշտպանը խիստ կարևորում է տարբեր գործոններով պայմանավորված՝ երեխայի խնամքն իր կենսաբանական ընտանիքում ապահովելու անհնարինության դեպքում, այլընտրանքային խնամքի այնպիսի տեսակի ընտրությունը, որը երեխայի համար ապահովում է ընտանեկան միջավայր և երաշխավորում է երեխայի իրավունքները` խնամքի տրամադրման ողջ գործընթացում:

HRD (47).jpg (114 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ