News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Նորացված BMW X3-ն ակնկալվում է այս տարվա վերջին, և, ավանդույթի համաձայն, համացանցում արդեն հայտնվել է նոր մոդելի պատկերը: Արտահոսքը, ըստ երևույթին, սքրինշոթ է ավտոարտադրողի գովազդային տեսահոլովակից, որտեղ ցուցադրված է մեծապես վերափոխված ամենագնացը՝ իր բոլոր հակասություններով, որոնք մենք սովոր ենք սպասել BMW-ի նոր դիզայնից, գրում է Autoblog-ը:

Այստեղ պատկերված կապտականաչ X3-ն առանձնանում է ջերմափոխադրիչ սարքի վանդակաճաղի յուրօրինակ՝ անկյունագծային և ուղղահայաց գծերով համատեղված, դիզայնով: Այն դիզայնի որոշ տարրեր է փոխառել XM ամենագնացից:

Մեքենայի  լուսարձակներն ամբողջական են, ի տարբերություն XM-ի առանձնացված լուսարձակների, բայց ոչ ոք չի նկատի դրանք, երբ նրանց հայացքը կանգ առնի ջերմափոխադրիչի վանդակաճաղի վրա: Ոճային առումով այն գտնվում է մարզականի և թվայինի միջև, իսկ նոր մոդելի ձևն ավելի կոկիկ է, քան նախորդ X3-ը:

Ակնկալվում է, որ BMW-ն կառաջարկի չորս և վեց գլանանի շարժիչների տարբերակներ, իսկ առաջին թողարկումից  հետո մենք կտեսնենք հիբրիդային կամ PHEV մոդելներ: Ամբողջովին էլեկտրական iX3-ը կհայտնվի ավելի ուշ BMW-ի Neue Klasse ճարտարապետությամբ, և առայժմ պարզ չէ, թե որքանով այն նման կլինի գազով աշխատող X3-ի ոճին:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ