News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը


Երեւանի Հանրապետության հրապարակում այսօր` հունիսի 9-ին, մեկնարկել է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը:

Նախօրեին Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ պայքարը մտնում է վերջնական փուլ եւ կլինեն վճռական գործողություններ, որի մասին կհայտարարվի հանրահավաքին: Նա նաեւ կոչով դիմեց ժողովրդին` հորդորելով մասնակցել հանարահավաքին` այդպիսով բեկելով պատմության ընթացքը:

Նշենք, որ երկտասարդները տարբեր ուղղություններով երթով են միանում Հանրապետության հրապարակում նախատեսված հանարհավաքին:

Այսօր Բագրատ Սրբազանը անգլերեն եւ ռուսերեն լեզուներով դիմել էր միջազգային հանրությանը` հայտարարելով, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կորցրել է լեգիտիմությունը՝ խախտելով իր նախընտրական խոստումներն ու կառավարության ծրագիրը։

Նա նաեւ հայտարարել էր, որ պետք չէ խզել դաշնակցային կապերը, այլ երկխոսության և շահերի համաձայնեցման միջոցով կանոնավոր զարգացնել գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունները և միևնույն ժամանակ խորացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ավելացնելով դաշնակիցների, գործընկերների և բարեկամների թիվը։ նա անեւ ասել էր, որ Հայաստանին իրական ժողովրդավարություն է պետք և ոչ թե դրա նմանակումը։

Հիշեցնենք, որ Կիրանցում օրեր շարունակ ճանապարհը փակ պահելով եւ սահմանազատման դեմ բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քալերթ սկսեց դեպի մայրաքաղաք: Մայիսի 9-ին հասնելով Երեւան` Բագրատ Սրբազանը մեծ հանրահավաք անցկացրեց` հայտարարելով, որ պահանջում է վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտարարվեց նաեւ իմպիչմենթի գործընթաց սկսելու վերաբերյալ խորհրդակցությունների մասին: Մայիսի 26-ի հանրահավաքին Բագրատ Սրբազանը հայտարարեց անցումային կառավարության մասին, որի վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանին առաջադրեցին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ