News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Թուրքիայում և Ադրբեջանում նայում են, որ հանկարծ Հայաստանում փոփոխություն չլինի։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքին հայտարարեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Հետևում են ձեր պայքարին։ Այդ հետևելու մեջ կա մի կարևոր բան, իրենք ոչ թե ուղղակի հետևում են, այլ հետևում են անհանգստությամբ, տեսնելով, որ հայերը նորից պայքարի են դուրս եկել։ Որովհետև երբ իրենք գնում են բանակցելու Հայաստանը ներկայացնողների հետ, նստում են իրենց հետ մեկ սեղան, դուրս են գալիս այդ բանակցություններից, իրենց մոտ մի անհանգստություն չկա, հակառակը՝ ուրախություն է, որովհետև նվաճել են հերթական հաղթանակը»,- նշեց Գեղամյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայում այնքան են անհանգստանում, որ նույնիսկ հրավիրում են անվտանգության խորհրդի նիստ․ «Որովհետև անհանգստացած են բոլորիս սկսած պայքարից։ Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանում իշխանափոխությունը ձեռնտու չէ։ Ուեմն նշանակում է, որ մենք ճիշտ բան ենք անում»։

Թուրքագետը շեշտեց, որ Թուրքիայի և Ադրբեջանը երազանքներն իրականություն են դառնում միայն այն պատճառով, որ Հայաստանը բավարար չի պայքարում և համաձայնվել է հանձնվել․ «Թուրքիան և Ադրբեջանը գիտակցում են, որ մենք կարող ենք ոչ միայն հաջողել այս պայքարը, այլ կանգնեցնել իրենց հաղթական ընթացքը։ Մեր թշնամիները ավելի շատ են հավատում մեր ուժերին, քան՝ մենք։ Թշնամին անհանգստանում է, որովհետև գիտի, որ մեր բոլորիս պայքարը բերելու է ոչ թե Թուրքական, այլ Հայկական խաղաղություն»։

Գեղամյանն ընդգծեց, որ այս զիջումները անվերջանալի են․ «Այս զիջումները մտնելու են ցանկացած հայի տուն՝ անկախ նրա քաղաքական հայացքներից, զբաղեցրած պաշտոնից, ունեղած եկամուտից, մասնագիտությունից, նույնիսկ սիրելի ֆուտբոլային թիմից։ Չի կարող Հյուսիսային պողոտայում լինել անվտանգ, երբ Հյուսիսային Հայաստանում՝ Տավուշում Լենա տատիկը 50 մետր հեռավորության վրա է գտնվում ադրբեջանական զորքից, 7-ամյա Արմանը դպրոց է գնալու ադրբեջանական «Յաշմա»-ի թիրախի տակ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ