News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը


Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ քաղաքացիների հետ Դեմիրճյան փողոցից շարժվում է դեպի Բաղրամյան պողոտա, որտեք բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված:

«Ոստիկաններն իրենց խոստումը չեն կատարել և այստեղից մարդ են առևանգել։ Դե ստի թագավորության մեջ ենք ապրում, ի՞նչ պիտի լինի։ Խաբելով, գողանալով մարդ են տանում։ Բայց ժամանակը կգա, դրա պատասխանն էլ պիտի տրվի։ Ինչպես խեղճ-խեղճ պատասխանները լրիվ տվել են՝ անկախ իրեն ուսադիրներից։ Գեներալ են, գնդապետ են, ինչ են՝ հող հանձնող են։ Իրենց աչքերի առջև են Կիրանցը, Ոսկեպարը գծվել, տրվել թշնամու ձեռքը։ Էս բոլորի աչքի առջև են Արցախը հանձնել։ Եւ էս մարդիկ որևէ ձևով անգամ շունչ չեն քաշել, փռշտացել անգամ, որ այսպիսի բան է տեղի ունեցել։ Չեն ընդվզել, մի բառ անգամ չեն ասել»,-ասաց նա:

Նշենք, որ ոստիկանները չեն թույլատրել  երթի մասնակիցներին շարժվել դեպի Ազգային ժողովի շենքի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ