News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Գիշերը փոքր ինչ լարվածություն կար, չգիտեմ ինչ պատճառաբանություններով, հիմնավորումներով ճանապարհը փակված է, իբր ԱԺ բնականոն գործունեությանը մենք խանգարում ենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց  Հրայր Սարկավագ Հակոբյանը, ով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բազմաթիվ անդամների, շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ գիշերել էր ԱԺ մոտ։

«Բայց եթե կիրակի օրը գիշերվա ժամին պատգամավորները կարող էին գնալ աշխատանքի, բնականաբար, շարժման մեջ էլ կան պատգամավորներ, որոնք ցանկություն հայտնեցին գնալու իրենց աշխատավայր: Սկզբում թույլ չտվեցին, հետո կարողացան անցնել: Մի տեսակ արհեստական բաներ շատ են կատարվում:

Շատ են ասում, որ մենք ենք հրահրում, բայց ամեն ինչ ցույց են տալիս, որ Սրբազան հոր խոսքն էլ այն է, որ մեր կողմից որեւէ սադրանք չկա: Հիմա չգիտեմ՝ ինչի համար են այս վահանները, ում դեմ են: Ժողովուրդը հանգիստ նստած է, որևէ բանով չի խանգարում, չի հրահրում: Երևում է, ով է սադրում և ով, ինչի համար է այստեղ։ Ամեն ինչ իր տեղը կընկնի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ երեկ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ պետք է կարողնան ոստիկանական այս պատնեշը հաղթահարել, դա հնարավոր կլինի՞, Հրայր Սարկավագ Հակոբյանն ասաց. «Սրբազան հոր նպատակը ճեղքել, անցնելը չէ: Գիշերը ուրիշ պատկեր էր, իրենց պաշտպանիչ հանդերձանքով, իրենց հետեւում գույնզգույն բերետներ, իսկ հիմա միայն վահաններով տղաներն են, առանց պաշտպանիչ հանդերձանքի»:

Ինչ վերաբերում է նրան, որ ուշ ժամի բարձր երաժշտությունը խանգարում է բնակիչներին, սարկավագը նկատեց, որ երբ ոստիկանության աշխատակիցը զգուշացրել է, որ ժամն ուշ է, Բագրատ Սրբազանի հորդորով երաժշտությունն անջատվել է. «Իսկ թե ով էր վահաններով խփում, աղմուկ անում: մեզ մոտ վահաններ ու փայտեր չկան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ