News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության  ու Հնդկաստանի Առևտրաարդյունաբերական պալատի գործարարների պատվիրակության՝ հուլիսի 8-ին Երևանում կայացած գործարար հանդիպումը նպատակամիտված էր երկուստեք տնտեսական կապերի ակտիվացմանը։ Ներկայացնելով Հայաստանի գործարար միջավայրը և ներդրումային դաշտը՝ ՀԱԳՄ առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը մասնավորապես նշեց, որ Հնդկաստանի հետ համագործակցություն կարելի է զարգացնել զբասաշրջության, առողջապահության, տեքստիլի, սննդարդյունաբերության և շատ այլ ոլորտներում։ Որպես օրինակ նա մասնավորեցրեց ջրերի ֆիլտրացման հնդկական արդիական տեխնոլոգիաները, այն դեպքում, երբ Հայաստանում ջրերի մաքրման առումով խնդիրներ են առկա։

Հնդկական առևտրի պալատի (ICC) Թամիլ Նադու նահանգի մասնաճյուղի նախագահ, մի քանի մարզերում ՀՀ պատվավոր հյուպատոս և պատվիրակության ղեկավար   Շիվկումար Էաշվարանը, ներկայացնելով իրենց կառույցը, նշեց, որ Հնդկաստանի առևտրի պալատը 100 տարեկան է և մեծ վարկանիշ ունի։ Նրա խոսքով՝ Հնդկաստանի կառավարությունը առևտրի 4 սյուն է ճանաչում, որոնց թվում առաջինը Պալատն է։ «Բնականաբար՝ ակտիվ փոխգործակցություն ապահովելու համար նախ հարկավոր է տեղեկատվական լիարժեք դաշտ ստեղծել, պարբերական հանդիպումներ, ցուցահանդեսներ և գործարար համաժողովներ կազմակերպել։ Փոխադարձ ճանաչողությունը բացում է բիզնեսի ճանապարհը։ Դա մեկնարկային քայլ է։ Մենք պատրաստ ենք համատեղ ծրագրեր իրականացնելու»,-նշեց պատվիրակության ղեկավարը։։

Մի քանի շնորհանդեսներով ներկայացվեցին Հնդկաստանի նվաճումները արդյունաբերության, էներգետիկայի,  առողջապահության, ինովացիոն տեխնոլոգիաների, տեքստիլի և այլ ոլորտներում։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության  առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը և   Հնդկաստանի առևտրի պալատի Թամիլ Նադու նահանգի մասնաճյուղի նախագահ   Շիվկումար Էաշվարան ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Հանդիպումը եզրափակվեց հայ և հնդիկ գործարարների միջև անմիջական գործարար բանակցություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 միլիարդ դոլարի շեմը. Արթուր Խաչատրյան
Եթե բաժանենք բնակչության թվի վրա, պարտքի յուրաքանչյուրիս բաժինը 4 հազար..
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 19-ին, կազմել է…
Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարը և Վասիլիս Մարագոսը քննարկել են դրենաժային թունելի բացման հարցերը
Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը նախ ներկայացրել է Վերակառուցման...
Կառավարությունը բանակցում է Էռնեկյանի թիմի հետ՝ «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու համար. «Հետք»
Կապանի «Սյունիք» օդանավակայանում միջազգային թռիչքներ կազմակերպելու…
Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ տնտեսական աճի միտումները
Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճի միտումները, բանկային համակարգում առկա...
103 շտապօգնության ծառայության հեռախոսահամարի կապը վերականգնվել է
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ