News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Կրասնոյարսկի երկրամասային դատարանը չորս ադրբեջանցիների մեղավոր է ճանաչել տղամարդու սպանության եւ ամուսնական զույգի սպանության փորձի մեջ Կրասնոյարսկի Շարիպովո քաղաքում 2023թ. օգոստոսին, տեղեկացրել է «Ինտերֆաքսը» դատարանի դահլիճից։

«Դատարանը որոշեց դատապարտյալներին մեղավոր ճանաչել, նրանցից մեկին դատապարտել 17 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Մյուսները դատապարտվել են 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում»,- ասել է դատավոր Անդրեյ Արտյոմենկոն։ Ամենաերկար պատժաչափն ստացողից հօգուտ զոհվածի մերձավոր ազգականի բարոյական վնասի համար բռնագանձվելու է 1 մլն ռուբլի։

Նիստն սկսվելուց առաջ մեղադրյալները հայտարարել են, որ ռուսերեն չեն խոսում եւ թարգմանիչ են պահանջել։

Ինչպես նշել են ՌԴ ՔԿ Կրասնոյարսկի երկրամասի եւ Խակասիայի Հանրապետության քննչական վարչության մամուլի ծառայությունում, դատապարտյալները Ռուսաստանում աշխատում էին որպես ֆիզիկական անձ իրենց հետ կնքված պայմանագրով՝ կատարելով ավտոճանապարհաշինական աշխատանքներ։

Տեղեկացվել է, որ 2023թ. օգոստոսին չորս ադրբեջանցիներին Շարիպովոյում բռնել են  տեղի բնակիչների հետ մահացու վեճի պատճառով։

Քննության վարկածով՝ Շարիպովոյի 6-րդ շրջանում Ադրբեջանի երեք քաաղքացիների եւ տեղի երեք բնակիչների միջեւ բանակռիվ է սկսվել. «հարբած վիճակում գտնվող կասկածյալները փորձել են անհանսգտացնել անցնող աղջկան, իսկ ամուսնական զույգը եւ նրանց ծանոթը պաշտպանել են աղջկան»։

Ինչպես նշում է քննությունը, օտարերկրացիները զանգահարել են ընկերոջը, որը բերել է ամրան եւ երկու շինարարական մուրճ, ինչից հետո բոլոր չորսը հարձակվել են տուժածների վրա եւ բազմաթիվ հարվածներ հասցրել ամրանով եւ մուրճերով։ Դատապարտյալներից մեկը հարվածներ է հասցրել իր մոտ եղած դանակով։

Դանակի վիրավորումներից 30-ամյա տղամարդը մահացել է տեղում, իսկ 27-ամյա տուժածին եւ նրա 25-ամյա կնոջը տեղափոխել են հիվանդանոց տարբեր վնասվածքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ