News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 21-ին, Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ գործարար, «ԷկոՊանելԳռուփ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչիկյանի եւ ճարտարապետ Սեւակ Պետրոսյանի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ-ի շինարարական ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր: Նախագահը կարեւորել է Արցախում ժամանակակից շինարարական մեթոդների կիրառումը` հատկապես բնակարանաշինության ոլորտում, եւ այս բնագավառում Սփյուռքի հետ սերտ համագործակցությունը:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ