News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հակամենաշնորհային Մրցակցության խորհուրդը մրցակցության կանոնների խախտման հետաքննության շրջանակում տուգանել է Google ընկերությանը տեղի շուկայում հյուրանոցների նախնական պատվիրման ոլորտում որոնողական արդյունքներ տրամադրելու մասով։ Ինչպես տեղեկացրել է TRT հեռուստաալիքը՝ հղում կատարելով խորհրդին, տուգանքը կազմել է 482 մլն լիրա (մոտ 15 մլն դոլար)։

Հետաքննությունն սկսվել է 2021թ. ապրիլին։ Այն ժամանակ խորհուրդը որոշել էր, որ ամերիկյան ընկերությունը, ավելի կոնկրետ՝ GOOGLE Hotel Ads-GHA սերվիսը, առավելություն ունի շուկայի տեղի մասնակիցների հանդեպ որոնման ընդհանուր էջում տվյալներ տրամադրելու տեսակետից՝ հյուրանոցների գտնվելու վայրի, գների եւ դրանց համեմատության մասին։ Այսպիսով, որոնման տեղի սերվիսների համար խոչընդոտներ են ստեղծվել հյուրանոցների գովազդի շուկայում լիարժեք ներկայության համար։ Նրանց փոխգործակցությունը պոտենցիալ հաճախորդների հետ դժվարանում է Google-ի գերիշխող դերի պատճառով։

2024թ. մարտին խորհուրդը Google-ի հանդեպ նախազգուշական միջոցներ է ձեռնարկել՝ երեք ամիս տալով ներկայացված պահանջները կարգավորելու համար։ Այս առնչությամբ ամենօրյա տուգանք է դրվել «համախառն եկամտի հանդեպ հիսուն հազարի չափով 2023թ. համար», մինչեւ խախտումների լիակատար վերացումը։ Ընկերությունը հայտնել է, որ ապրիլի 15-ից խորհրդի նշած բոլոր խախտումները վերացվել են եւ տեղի հյուրանոցային որոնողական սերվիսներն աշխատում են ազատ։ Սակայն խորհրդում ուսումնասիրել են իրավիճակը եւ եկել այն եզրակացության, որ պահանջները չեն կատարվել։

Կարգավորման գործընթացը շարունակվել է մինչեւ մայիսի 21-ը, բայց այդ ընթացքում ընկերությունն այդպես էլ չի ներդրել Թուրքիայի պահանջած որոնողական ալգորիթմները եւ քաղաքականությունը։ Այս առնչությամբ խորհուրդը չեղարկել է ամենօրյա տուգանքը՝ այն փոխարինելով միանվագ տուգանքով՝ 15 մլն դոլարի չափով, նախապես մտցված նախազգուշական միջոցները չկատարելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ՎՈՅԱԺ 30» ինտերնետը ռոումինգում՝1000 ՄԲ-ը 1500 դրամով
Ընդամենը 1500 դրամով կարելի է ակտիվացնել ռոումինգում օգտագործման 30-օրյա ժամկետով...
Հայաստանում ակադեմիական քաղաքը կսկսի գործել 2030-ին. Ժաննա Անդրեասյան
Անդրեասյանն ասաց, որ այժմ քննարկվում է, թե որ փուլում ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն...
Ակադեմիական քաղաքի նախագծի իրականացումը կարող է տևել 20-30 տարի և կարժենա 5,7 միլիարդ դոլար
Վերջնական հատակագծի հաստատումը սպասվում է մինչև տարեվերջ, իսկ առաջին...
Իշխանությունը դժգոհություն չի ունեցել իմ աշխատանքի հետ կապված. Ավետ Պողոսյանն իրեն պաշտոնից ազատելու մասին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ...
Երևանում կայացել է 3 333 000 FTN մրցանակային ֆոնդով 2-րդ B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխությունը (ֆոտո)
Այս տարի ավելացել են ևս 3 անվանակարգեր։ «Խաղային լավագույն ձեռքբերում» է համարվել «PopOK Gaming»-ի  «FastMaster»-ը։ «Լավագույն արկադային խաղ է» «Gaming Corps»-ի «Mr․ First Mines»-ը...
Ucom ընկերության գլխավոր տնօրենը մասնակցել է  Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին 
Թվային տեխնոլոգիաներն այսօր անհրաժեշտություն են բոլոր ոլորտներում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ