News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նիժնի Նովգորոդում ԲՐԻԿՍ-ի շրջանակում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ ТАСС-ի՝ հանդիպման ընթացքում Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունն աշխարհի երկրների մեծ մասն ավելի ու ավելի դրական է ընկալում։ Միաժամանակ ավելանում է ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցել ցանկացողների շրջանակը։  

Վան Ին իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր խնդիրը երկու պետությունների ղեկավարների միջև կնքված համաձայնագրերի իրագործումն է, ինչպես նաև բազմակողմ համագործակցության առաջմղումը։

Չինացի դիվանագետը հավելել է, որ զարգացող երկրների ընդհանուր շահերը պաշտպանելու համար անհրաժետ է բազմակողմ կառույցներում ամրապնդել ռուս-չինական կոորդինացիան։

Վան Ին ընդգծել է, որ երկու երկրների համագործակցությունն ուղղված չէ որևէ արտաքին երկրի դեմ և ենթակա չէ արտաքին միջամտության։

Սա ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումն է անցյալ տարի ասոցիացիայի ընդլայնումից հետո։ Հանդիպումից հետո նախարարների հանդիպման համատեղ հայտարարություն կպատրաստվի։

Ներկայում ԲՐԻԿՍ-ի անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: Աշխարհի ևս մոտ 30 երկիր ցանկություն է հայտնել այս կամ այն ​​ձևաչափով համագործակցել կազմակերպության հետ։

Ռուսաստանը  2024 թվականի հունվարի 1-ից մինչև տարեվերջ ստանձնել է ԲՐԻԿՍ-ի նախագահությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ