News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը


Կարևորելով Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը, մարզերում բիզնեսի և անհատների համար նոր հնարավորությունների ստեղծումն ու դինամիկ զարգացումը` Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ իրականացնում է հատուկ նախագիծ` նախատեսված մարզերում գործող ընկերությունների և անհատ աշխատակիցների համար: Արշավի շրջանակում այն ընկերությունները և անհատները, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ և կսկսեն իրենց աշխատավարձը ստանալ Ամերիաբանկի քարտով, կունենան մի շարք արտոնություններից օգտվելու հնարավորություն:

Մասնավորապես, մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ, ստանալ Visa Business տեսակի անվճար քարտ, անվճար ակտիվացնել և կառավարել հաշիվները Ինտերնետ Բանկինգ համակարգի միջոցով: Ընկերության ղեկավարներին անվճար կտրվեն Visa Platinum և Visa Gold պրեմիում դասի, իսկ աշխատակիցներին՝ Visa Classic տեսակի աշխատավարձային քարտեր։ Այդ քարտերով հնարավորություն կտրվի կատարել անվճար կանխիկացում ՀՀ բոլոր բանկերի բանկոմատներից, իսկ քարտով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում` ստանալ 1%՝ մինչև 3000 ՀՀ դրամ հետվճար։

«Մեզ համար առանցքային նշանակություն ունեն մարզերի համաչափ զարգացումն ու տնտեսական ակտիվությունը, բիզնեսին աջակցությունն ու մարզերի բնակիչների համար լավագույն պայմանների ստեղծումը: Նմանատիպ նախաձեռնությունների միջոցով մենք փորձում ենք առավելագույնս օգնել բիզնեսին բացահայտել իր ներուժը, գտնել զարգացման լավագույն ուղիները և նպաստել նրանց կայացմանը»,- նշել է Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ծառայության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը:

Նշենք, որ մարզային աշխատավարձային հատուկ առաջարկը գործում է ոչ միայն իրավաբանական, այլև ֆիզիկական անձանց համար, որոնք աշխատում են մարզերում, ցանկանում են դառնալ Ամերիաբանկի հաճախորդ և ստանալ իրենց աշխատավարձը Ամերիաբանկի քարտով: Արշավի մանրամասները` Ամերիաբանկի կայքում:

Առաջարկից օգտվելու համար հաճախորդները պետք է մոտենան Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ: Մանրամասները` տեսանյութում:

Հավելենք, որ Ամերիաբանկի կողմից բիզնեսին տրվող արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում: Ընկերությունները նաև կարող են տեղափոխել գործող բիզնես վարկերն Ամերիաբանկ և ստանալ տեղափոխվող վարկի 4%-ի չափով հետվճար։ Մեկ այլ առաջարկի շրջանակում էլ կարող են ստանալ 20-150 մլն ՀՀ դրամ բիզնես վարկ` ապահովված գրավով, և 4 ամիս չվճարել ոչ տոկոս, ոչ մայր գումար: Մանրամասները` այստեղ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ
1300-ից ավել օդանավակայանների բիզնես սրահների անվճար մուտքի հնարավորություն...
Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար
Մինչև սեպտեմբերի 30-ը ձեռք բերելու դեպքում Հաճախորդները կստանան թվային քարտն անվճար՝ 3 տարով, և 1 տարի շարունակ կկուտակեն տոկոսներ դրական մնացորդի վրա...
Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում
Սա նշանակում է, որ այսուհետ կարող եք ընդամենը մի քանի հպումով ձեռք բերել տոմսեր՝ օգտագործելով ընդամենը մեկ հավելված, ճիշտ այնպես, ինչպես սիրում ենք...
Արդշինբանկն արդեն 2-րդ տարին անընդմեջ Seaside Startup Summit 2024-ի Strong Partner-ն է
Արդշինբանկը մասնակցում է ֆորումին տարբեր ոլորտների մասնագետներից կազմված թիմով...
IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը
Բանկից տեղեկացնում են, որ այսուհետ աջակցությունը կտրամադրվի շահառու 42 ընտանիքին IDBank-ի լոյալության նոր միավորի՝ idcoin-ի միջոցով...
Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց պարտատոմսերի դրամով և դոլարով թողարկումը
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս...
Ամենաշատ