News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-30-ը կայցելի Վրաստան: Այս մասին նոյեմբերի 22-ին ասուլիսի ընթացքում հաղորդել է Վրաստանի նախագահի խոսնակ Մանանա Մանջգալաձեն: Այցի այլ մանրամասներ նա չի հայտնել:

«Նորություններ Վրաստանից» գործակալությունը հայտնում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան նախատեսվել էր նոյեմբերի սկզբին, բայց, համաձայն լրատվամիջոցների, չէր կայացել Հայաստանի Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի ընթացքում հայ փրկարարների աշխատանքի վերաբերյալ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի արած դիտողության պատճառով:

Ավելի ուշ Հայաստան կատարած այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հերքել էր նախագահի այցի չկայանալու մասին լուրերը` ասելով, որ Հայաստան է ժամանել հենց այցի ժամկետները համաձայնեցնելու համար: 

Նոյեմբերի 8-ին Թբիլիսի վերադառնալով` Վրաստանի ԱԳ նախարարը հաղորդել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան կայցելի մոտ ապագայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ