News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Ucom ընկերության նորարար ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճն քաղաքում։ 

Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով։

Ընդ որում, մինչև օգոստոսի 31 ներառյալ Ucom ցանցին միացող  Նոր Հաճնի բնակիչների համար ընկերությունը նախատեսել է մի շարք ակցիաներ: Մասնավորապես, Unity 7000 կամ զեղչված Unity 8000 մարզային փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, փաթեթից կօգտվեն երեք ամիս  անվճար։ Ավելին՝ առաջին 30 բաժանորդագրվողները որպես նվեր կստանան նաև սմարթֆոն։

Ucom-ը նաև շարունակում է հոգ տանել մարզերի բնակիչների մասին և Նոր Հաճնը բացառություն չի դարձել։ Այս անգամ ընտրվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող այգին, որտեղ բնակիչները կարող են օգտվել նորագույն Wi-Fi 6 տեխնոլոգիայով կառուցված Ucom ինտերնետից:

«Այս տարվա մեջ սա արդեն երրորդ բնակավայրն է, որտեղ մենք գործարկել ենք մեր ֆիքսված ցանցը։ Մեր նպատակն է, որ Հայաստանում հնարավորինս շատ մարդիկ հնարավորություն ունենան օգտվել որակյալ ու ժամանակակից կապի ծառայություններից։  Բացի այդ, մենք մեր բաժանորդների համար ստեղծել ենք հարմարավետ փաթեթներ, որոնք ներառում են ֆիքսված ինտերնետ, շարժական կապ ու հեռուստատեսություն և այդպես ավելի մատչելի են ստացվում։ Նաև հուսով եմ, Նոր Հաճնի բնակիչները սիրով կօգտվեն մեր տրամադրած անվճար Wi-Fi կապից», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Պարոն Յիրիկյանն այցելեց նաև քաղաքում ընկերության առաջին բաժանորդին՝ Նարեկ Վիրաբյանին, ում նվիրեց Unity 20.000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։

«Ucom-ից օգտվում ենք, շատ գոհ ենք՝ շատ արագ է։ Մենք շատ ուրախ ենք, որ արդեն Նոր Հաճնում էլ կա Ucom-ը։ Այսօր որպես առաջին բաժանորդ 6 ամսվա բաժանորդագրություն ստացանք նվեր և հեռախոս, շատ շնորհակալ ենք Ռալֆ Յիրիկյանին։ Մենք շուտվանից սպասում էինք, որ Հաճնում Ucom լինի», - ասել է Նարեկ Վիրաբյանը։

Հավելենք, որ 2024 թվականի սկզբին Ucom ֆիքսված ցանցը գործարկվել է նաև Աշտարակում և Արտաշատում։

Photo 378 (1).jpg (29 KB)

Photo 378 (2).jpg (108 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերությունը տեղեկացնում է
Աշխատանքերն իրականացվում են Գյումրիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը...
Ucom-ը տեղեկացնում է
Նույն աշխատանքներն իրականացվելու է Երևանի կենտրոնում հուլիսի 12-ին...
Smart Place․ խելացի լուծումներ հարմարավետ ու էներգախնայող ապրելակերպի համար (ֆոտո)
Smart Place-ի նպատակն էներգաարդյունավետ ու հարմարավետ ապրելակերպի տարածումն է Հայաստանում: «Այս լուծումների շնորհիվ ցանկացած միջավայր կդառնա խելացի...
Ucom-ը նոր մատչելի առաջարկ ունի այս ամռանը ճանապարհորդող բաժանորդների համար
Փաթեթն ակտիվացնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում բաժանորդը կստանա կարճ հաղորդագրություն, որում կբացատրվի, թե ինչպես բաժանորդը կարող է ստուգել իր անհատական կոդը...
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրության բացումը Գյումրիում
ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելեց OVIO-ի տվյալների մշակման կենտրոն
Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիս ամսին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ