News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող EU4Culture ծրագիրը մայիսին Իջևանում քառօրյա դասընթաց էր կազմակերպել Իջևանի, Չարենցավանի և Սևանի համայնքապետարանների ներկայացուցիչների համար։ Միջոցառումը նպատակ ուներ աջակցել քաղաքներին՝ բարելավելու դեռևս 2022թ․ին EU4Culture-ի աջակցությամբ մշակած Մշակութային զարգացման ռազմավարության ազդեցության ցուցանիշները չափելու հմտությունները։

Կրթական սեսիաների առանցքում Գործողությունների տրամաբանական շղթայի մշակումն էր որպես ռազմավարության գործիք, որը ներառում է տվյալների հավաքագրում և վերլուծություն, որոշումների կայացում։ Հայ դասընթացավարները ներկայացրեցին, թե ինչպես կարելի է մարզերում մշակութային ցուցանիշների միջոցով արդյունավետորեն չափել մշակույթի զարգացման հարցում որոշումների կայացման և մշակութային միջոցառումների որակը։

«Դասընթացն ինձ շատ կոնկրետ գիտելիքներ տվեց որակական և քանակական ցուցանիշների հավաքման հարցում։ Ես կցանկանայի նաև նշել արհեստական բանակության գործիքներից օգտվելու հմտությունները, որոնք ես հնարավորություն ունեցա զարգացնել դասընթացի ընթացքում»,- նշեց Իջանի մասնակից Էռնեստ Խանումյանը։

Մասնակիցները նաև նշեցին Գործողությունների տրամաբանական շղթայի կառուցվածքը հասկանալու կարևորությունը։ «Գործնական վարժությունները օգնեցին հասկանալ դա։ Դասընթացի հիմքում գործնական օրինակներ էին, որոնք օգնեցին ավելի լավ հասկանալ ամբողջական պատկերը»,- ասաց Սևանի մասնակից Օֆելյա Սարգսյանը։

EU4Culture ծրագիրը ԵՄ աջակցությամբ Արևելյան գործընկերության երկրներում հաջողությամբ իրականացրել է Մշակութային չափորոշիչների վերաբերյալ դասընթացներ։ Դրա արդյունքում 14 մարզային քաղաքների ներկայացուցիչներ կարողացել են հմտանալ տեղական ստեղծարար ոլորտը զարգացնելու, սոցիալական աճն ու զարգացումը խթանելու հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան
Ուզում եմ նաև ընդգծել, որ Եվրամիությունը ներգրավված է այս տարածաշրջանում խաղաղությանն ու կարգավորմանը աջակցելու գործում: Եվ, մասնավորապես, ուզում…
Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարը և Վասիլիս Մարագոսը քննարկել են դրենաժային թունելի բացման հարցերը
Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը նախ ներկայացրել է Վերակառուցման...
Օրբան. Վրաստանի կառավարությունը շատ ծանր պայմաններում փորձում է պահպանել անկախությունն ու ինքնիշխանությունը
Վրաստանը լավ երկիր է։ Ես բարձր եմ գնահատում երկրի իշխանությունը, նա շատ ծանր պայմաններում փորձում է...
Պապիկյանը և Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության…
Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ որոշիչ քվեարկության արդյունքներով 65-ամյա գերմանուհին ստացել է 401 կողմ, 284...
Եվրահանձնաժողովի ղեկավարը քննադատել է Օրբանի «խաղաղեցման առաքելությունը» Մոսկվայում
Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ Ռուսաստանը շարունակում է առաջխաղացումը Ուկրաինայում՝ հենվելով հյուծող...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ