News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


IDBank-ը հայտարարում է հաճախորդների հավատարմության համակարգում նոր գործիքի՝ idcoin-ի մասին։ Բանկից տեղեկացնում են, որ հաճախորդներն այսուհետ ունեն հնարավորություն կուտակելու հավատարմության նոր միավորներ, որոնք կարտացոլվեն ինչպես Idram&IDBank հավելվածում, այնպես էլ գործընկեր idplus լոյալության հարթակում։

Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի․ սա նշանակում է, որ կուտակված միավորները կարելի է լիարժեք օգտագործել ցանկալի գնումների համար։ Պարզապես անհրաժեշտ է սքանավորել QR կոդը Idram&IDBank հավելվածով և համակարգը, ի թիվս վճարման այլ աղբյուրների, կառաջարկի նաև idcoin-ը։ Եթե այդ պահին չեք ցանկանում օգտագործել Ձեր միավորները, ապա կարող եք պարզապես անջատել կանաչ կոճակը և վճարումը կատարել այլ աղբյուրներից։

Idcoin-ի նախագծի ղեկավար Գոհար Ղուկասյանի խոսքով՝ idcoin-ը հնարավոր չէ գնել կամ վաճառել։ «Հաճախորդները կարող են ստանալ idcoin-ը պրոդուկտների, արշավների, հավատարմության այլ ծրագրերի շրջանակում, որոնց մասին կարելի է տեղեկանալ IDBank-ի պաշտոնական կայքից․ այստեղ պարբերաբար կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն։ Արդեն հունիսի 1-ից, օրինակ, IDBank-ի մի շարք քարտերով վճարումներ կատարելիս կարելի է ստանալ idcoin-ներ», - ասում է Գոհար Ղուկասյանը։

Այսպես, հունիսի 1-ից սկսած IDBank-ի Visa Rocket, Travel, Visa Platinum, Visa Signature, Visa Infinite, Visa Infinite Special Edition քարտերով կատարված վճարումների դիմաց, բացի տվյալ քարտերով վճարվող քեշբեքներից, կստանաք նաև գնման 0.5%-ի չափով idcoin-եր, որոնք կկարողանաք օգտագործել բոլոր այն վայրերում, ուր կա Idram QR-ով վճարելու հնարավորություն։

Չմոռանանք նշել, որ idcoin-ը հնարավոր է օգտագործել նաև կոմբո-վճարումների ժամանակ։ Համակարգն ավտոմատ կառաջարկի վճարել idcoin-ով, և եթե idcoin-ի մնացորդը չբավարարի, ապա գումարի մնացած մասը Ձեր ընտրությամբ կարող է գանձվել ինչպես Ձեր` IDBank-ի քարտերից ու հաշիվներից կամ Իդրամ դրամապանակից, այնպես էլ Idplus լոյալության հարթակում առկա բոնուսներից ու նվեր քարտերից։ idcoin-ի ստացման, օգտագործման, կուտակման մասին բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ պայմաններում՝ անցնելով այս հղումով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հին հասցեում՝ նոր պայմաններով. վերակառուցումից հետո վերաբացվել է Յունիբանկի «Աջափնյակ» մասնաճյուղը
Յունիբանկը շարունակում է մասնաճյուղերի ցանցի ընդլայնման, գործող մասնաճյուղերի վերակառուցման գործընթացը...
4․046․161 դրամ՝ Հզոր միտք ՀԿ-ին․ հուլիսի շահառուն SIA Հայաստան ծրագիրն է
Կատարեք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով...
Արդշինբանկը կրկին լավագույնն է ճանաչվել Asian Banking & Finance ամսագրի վարկածով 2 անվանակարգում
Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանի կարծիքով բանկի բոլոր մրցանակների հիմքում յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա մանրակրկիտ աշխատանքն է...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հեղինակային երգի» միջազգային փառատոնի նախընտրական փուլը
Շնորհիվ այդ աջակցության՝ մենք այսօր հնարավորություն ունենք երիտասարդությանն ինտեգրելու, հնարավորություն ունենք ժանրի գործունեությունը զարգացնելու փառատոնային ձևաչափի մեջ...
Յունիբանկը թողարկել է 9.75% եվ 5% եկամտաբերությամբ դրամային եվ դոլարային պարտատոմսեր
Տեղաբաշխման և ցուցակման ավարտից հետո պարտատոմսերը շրջանառվելու են երկրորդային շուկայում՝  AMX Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում...
Ձեր երազանքի մեքենայով ճանապարհորդությունը սկսվում է Ամիօ Բանկից
Ավտովարկավորման հայտ կարող են ներկայացնել 18-ից 69 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձինք...
Ամենաշատ