News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն առաջարկել է Ուկրաինային պահպանել գազի տարանցումը Ռուսաստանի հետ պայմանագրի ավարտից հետո, Bloomberg-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները։

Քննարկվող տարբերակներից մեկի համաձայն՝ եվրոպական ընկերությունները գազ կգնեն Ադրբեջանից եւ այն կղմեն այն խողովակաշարերով, որոնք անցնում են Ուկրաինայով դեպի Եվրոպա։

Այս գաղափարը «թափ է հավաքում», քանի որ Կիեւը շահագրգռված է դրանով, նշել են գործակալության զրուցակիցները։ 2021թ. գազի տարանցումից ստացված եկամուտն Ուկրաինային բերել է մոտ 1 մլրդ դոլար։

Սակայն ԵՄ-ում անհանգստանում են, որ ռուսական գազի տարանցումից հրաժարվելու դեպքում Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը կդառնա Ռուսաստանի ռազմական թիրախ եւ արագ դուրս կբերվի շարքից։ Այդ դեպքում տարանցման վերականգնումը թանկ կնստի։

Առայժմ բանակցությունները վաղ փուլում են, իսկ որոշման ընդունումը սպասվում է տարեվերջին, նշել են Bloomberg-ի աղբյուրները։ Հարցի քննարկմանը մասնակցում է նաեւ գերմանական Uniper-ը։

«Нафтогаз Украины»-ն «կանի ամեն ինչ», որպեսզի լուծում գտնի, որի դեպքում գազատրանսպորտային համակարգը կշարունակի աշխատանքը, ասել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Չերնիշովը։ «Մենք պետք է մշտապես հիշենք երկու գործոնի մասին. նախ՝ Ուկրաինան ունի անհավանական ենթակառուցվածքային տարանցում եւ գազի պահեստարաններ, որը պետք է օգտագործել, եւ Ուկրաինան տրամադրված է օգտագործել այդ ենթակառուցվածքը, որովհետեւ այն մի շարք առավելություններ է ապահովում»,- նշել է նա։

Չերնիշովը բացառել է ցանկացած պլան, որը ենթադրում է համագործակցություն ռուսական «Գազպրոմի» հետ։ Ադրբեջանից գազի մատակարարումները «կարող են ապագա ունենալ», նշել է նա։

Bloomberg-ի տվյալներով՝ Ադրբեջանն արդեն օգտագործում է իր խողովակաշարը դեպի Եվրոպա «լրիվ հզորությամբ»։ Գործարքը կարող է օգուտ բերել նաեւ Ռուսաստանին, եթե ձեւակերպվի փոխանակման տեսքով, որը թույլ կտա Մոսկվային գազ մատակարարել այլ երկրներ։

Ռուսաստանը շարունակում է գազ մատակարարել եվրոպական երկրներ տարեկան 15 մլրդ խորանարդ մետրի չափով։ Մատակարարումները հիմնականում կատարվում են Ավստրիա եւ Սլովակիա, նշել է Bloomberg-ը։ Եվրոպան ռուսական հեղուկացված գազը ներմուծում է ծովային ճանապարհով։ ԵՄ-ում հայտնել են ռուսական գազից լիովին հրաժարվելու պլանների մասին մինչեւ 2027թ.։

Ռուսական «Գազպրոմը» եւ ուկրաինական «Նաֆթոգազը» Եվրոպա գազի տարանցման հնգամյա պայմանագիր են կնքել 2019թ.։ «Հյուսիսային հոսքերի» պայթեցումից եւ «Յամալ-Եվրոպա» գազատարի աշխատանքի դադարեցումից հետո մնացել է միակ երթուղին Ռուսաստանից Կենտրոնական Եվրոպա։ «Նաֆթոգազը» հրաժարվել է երկարացնել համաձայնագիրը «Գազպրոմի» հետ, այդպիսով Ուկրաինայի տարածքը կդառնա անհասանելի ռուսական գազի համար 2025թ. հունվարի 1-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Լոռու,  Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի մարզերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent-ը թանկացել է հասնելով մեկ բարելի դիմաց 83,08 դոլարի
Նյու Յորքի NYMEX բորսայում WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները թանկացել են 0,41 դոլարով (0,51%)՝ հասնելով 80,54 դոլարի՝ մեկ բարելի դիմաց...
Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի. Իրանի դեսպան
Մեզ հաջողվեց գրեթե վերջնական փուլ բերել նաև Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը...
Brent-ը նվազել է մինչև 84,74 դոլար մեկ բարելի դիմաց
WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի մարզերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ...
Իրանի երեք ԱԷԿ-ներում ռադիացիոն ոլորտի երեք նոր կայանքներ են գործարկվել. էսլամի
Ճառագայթման որոշ հիմնական կիրառություններ միջուկային արդյունաբերության մեջ ներառում են բժշկական ոլորտում՝ ճառագայթային բուժումը..
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ