News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է իրականացվում՝ հունիսի 10-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դանակահարության մեկ այլ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2024 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 02:14-ին, ապա 02:35-ին, ահազանգեր են ստացվել այն մասին, որ կտրած–ծակած վերքերով շտապ օգնության խմբի կողմից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արմնավիրի մարզի 19–ամյա և Գեղարքունիքի մարզի 24–ամյա բնակիչներ, որոնցից մեկը՝ 19–ամյա երիտասարդը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն օրը՝ ժամը 02:50-ին, հիվանդանոցային համալիրից ստացված հաղորդման համաձայն՝ մոտ ժամը 02:20-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի, 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, 334-րդ հոդվածի 1-ին մասի և 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, հունիսի 10-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 42 հասցեի մոտ մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ, վիճաբանել են միմյանց հետ, բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

 Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են արնանման հետքեր և այլ իրեր, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Ստացվել են դեպքի վայրը և դեպքը տեսանկարահանող երկու սարքերի տեսագրություններ և զննվել։

Կատարված քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 2000թ․։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում մեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 10 հոգով ծեծել են հորը և 3 որդիներին
Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ ոստիկանություն դիմած Հրայր Ա․-ի՝ նույն վիճաբանության ընթացքում Նարեկ Գ․-ին են միացել…
2024-ին Լեհաստանում ընտանեկան բռնությունից 17 երեխա է մահացել. լրատվամիջոց
Լեհաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին երկրում սեփական երեխաների...
Իսպանիայի վարչապետի կինը մասնակցել է կոռուպցիայի գործով դատավարությանը, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, այցելել է Մադրիդի դատարան, որտեղ նրան կանչել...
WSJ-ի լրագրող Գերշկովիչը Ռուսաստանում դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Դատարանը նախաքննությունն ավարտեց երկու նիստով, որոնք դռնփակ անցկացվեցին հունիսի 26-ին և հուլիսի 18-ին...
Ինքնաթիռը, որում եղել է 233 ուղեւոր, հարկադիր վայրէջք է կատարել Աթենքի օդանավակայանում
Վայրէջքը բարեհաջող է անցել, զոհեր և վիրավորներ չկան։ Ներկայումս տեխնիկական ստուգում է իրականացվում...
ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, ահազանգ էր ստացվել, որ Եղվարդ քաղաքի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ