News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Սույն թվականի հունիսի 3-ից 7-ը տեղի է ունեցել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների պաշտոնական այցը Նիդեռլանդների Թագավորություն։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Այցի ընթացքում Գրասենյակի ներկայացուցիչները՝ Գրասենյակի ղեկավարի գլխավորությամբ, պաշտոնական հանդիպումներ են ունեցել Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության, Միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակի ներկայացուցըչների, ինչպես նաեւ Լեյդենի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։ Քննարկվել են Արդարադատության միջազգային դատարանում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերի քննությանը, ՄԻԵԴ-ի վճիռների կատարմանը, Հռոմի ստատուտի իմպլեմենտացիային վերաբերող մի շարք հարցեր։

Այցը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ