News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու այս պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել խորացնել ՀՀ-ՄԱԿ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ և առանձնակի կարևորել է ՄԱԿ-ի դերը ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում ԿԶՆ-ներին դրանց համապատասխանեցումն ապահովելու հարցում:

Մտքեր են փոխանակվել մարդկային կապիտալի զարգացման, մասնավորապես՝ կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության քաղաքականության վերաբերյալ իրականացվող բարեփոխումների և դրանց շրջանակներում առկա մարտահրավերների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Nordic Monitor. Թուրքիան հույս ունի ստանալ Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուի հարցում
Սպասվում է, որ թուրք թեկնածուն աջակցություն կստանա Ռուսաստանից
Ինչպե՞ս են Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հակառուսական բանաձևին
Փաստաթղթին կողմ է քվեարկել 99 երկիր, 9 պատվիրակություն դեմ է քվեարկել, 60-ը ձեռնպահ է մնացել
Իսրայելը UNRWA-ի ղեկավարին ուղարկել է ՄԱԿ-ի 100 աշխատակիցների ցանկը, որոնք ենթադրաբար ՀԱՄԱՍ-ի անդամներ են
Նշվում է, որ այդ ցանկը ՄԱԿ-ի աշխատակիցների «ավելի լայն ցանկի» մաս է կազմում...
ՄԱԿ-ը հույս է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունավետության վերաբերյալ
Մենք իսկապես հուսով ենք, որ գործընթացի կարգավորումը կտա իր պտուղները...
ՄԱԿ-ը և ԵՄ-ն դատապարտել են ռուսական հրթիռային հարձակումը Կիևի հիվանդանոցի վրա
Ռուսաստանը շարունակում է անխղճորեն հարձակվել ուկրաինացի խաղաղ բնակիչների վրա. Այսօրվա օդային...
Գուտերեշը կոչ է արել խաղաղություն հաստատել Ուկրաինայում՝ կազմակերպության կանոնադրության համաձայն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև ասել է, որ խաղաղության հասնելը պետք է լինի աշխարհի «բազմակողմ համակարգի գլխավոր նպատակը»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ