News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Տնային կալանքի տակ գտնվողին ցույցերով ծանրաբեռնված լինելու համար հիվանդանոց չտեղափոխող ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։

«Ինձ փոխանցել են, որ ծառայողական քննություն է նշանակվել այն ոստիկանների նկատմամբ, որոնք չեն ուղեկցել իմ պաշտպանյալին։ Խոսքը Աբովյանի թաղային տեսուչի մասին է։ Ես պատրաստվում եմ դիմել դատարան, որպեսզի առանց ոստիկանների ուղեկցության հնարավորություն տան, որ ինքը գնա, ստուգվի ու հետ գա։ Եթե ոտիկանները զբաղված են, դա չի նշանակում, որ անձը պետք է զրկված լինի բժշկական ստուգման ենթարկվելու իր իրավունքից»,- նշեց Լիպարիտ Սիմոնյանը։

Փաստաբանը հայտնեց, որ անձը ինքնուրույն չի կարող գնալ, անվասալյակով է տեղաշարժվում, շտապ օգնության մեքենայով պետք է տեղափոխվի․ «Իմ պաշտպանյալը տառապում է բազմաթիվ հիվանդություններով։ Նաև ունի շաքարային դիաբետ, շուտով ավարտվելու է դեղորայքը, պետք է արդեն բժշկական ստուգման արդյունքում իրեն նորից պետք է դեղորայք նշանակեն»։

Ավելի վաղ փաստաբանն ահազանգել էր, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայիքի մարզային վարչության ոստիկանները հրաժարվում են տնային կալանքի տակ գտնվող անձին ուղեկցել բժշկական կենտրոն, պատճառաբանելով, որ Երևանում տեղի ունեցող ակցիաներով պայմանավորված ծանրաբեռնված են:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ