News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը


Երեկ ես կարդացի Իշխան Զաքարյանի հայտարարությունը, որտեղ ասում էր. «Գնացե՛ք ՔՊ-ից էլ 18 ձայն բերե՛ք, 53 ձայն հավաքե՛ք, համարեք՝ ես կմիանամ ձեզ»: Սա ի՞նչ է նշանակում: Երևի թե պարոն Զաքարյանը պիտի բացատրի, 36 ստորագրության դեպքում դնու՞մ է իր ստորագրությունը, թե՞ ոչ: Այս մասին ասյօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, Իշխան Զաքարյանի ասածն այն է, որ եթե հանրային ճնշման ներքո կամ բանակցությունների միջոցով ընդդիմադիրները կարողանան ապահովել ՔՊ-ից որոշակի հատվածի ստորագրություն, ապա ինքն էլ կմիանա գործընթացին:

Նա նշեց, որ իմպիչմենթի համար երկու խմբակցությունների 35 պատգամավորների մասով խնդիր չունեն:

«Բազմիցս ասել ենք, որ իմպիչմենթի գործընթացը իր տրամաբանական ավարտին պիտի հասնի արդյունքի կանխատեսելի սպասումով, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Դա նշանակում է՝ առնվազն հանրային այնպիսի ճնշում, որ կարողանանք գոնե ունենալ ՔՊ-ական շրջանակից որոշակի հատված, որը հակված է այս գործողությանը միանալուն: Այս պահի դրությամբ, ես չեմ կարող արձանագրել այդ իրավիճակը: Հանրային ճնշում կա, բայց բավարար չէ»,-նշեց Արծվիկ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ