News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը


Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ գոյություն ունի ընտրությունների մեխանիզմ. Աշխարհը ընտրությունները հնարել է, որպեսզի մարդիկ ոչ թե դուրս գան փողոց, եւ ինչ-որ մեկը հարցնի՝ որքա՞ն մարդն է բավարար, որ իշխանություն փոխվի, այլ մարդիկ քաղաքակիրթ ձեւով գնան ընտրատեղամասեր, քվեարկեն եւ ըստ դրա ձեւավորվի իշխանություն: Այդ մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքա՞ն մարդ պետք է փողոց դուրս գա, որ իշխանությունները հեռանան:

Դիտարկմանը՝ բա ինչո՞ւ 2018-ին փողոց դուրս եկան եւ իշխնափոխություն եղավ, ԱԺ փոխխոսնակն ասաց. «2018-ին չկար ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ ընտրությունների  մեխանիզմ: Հետեւաբար, երբ ընտրությունների արդյունքում ընտրվում էր իշխանությունը, մարդիկ դա լեգիտիմ չէին համարում: Դրա համար տեղի ունեցավ հեղափոխությունը: 2018-ից հետո անցկացված ոչ մի ընտրության ազատ, թափանցիկ և արդան լինելը չի վիճարկվել:

2017 թվականին մենք ասել էինք, որ ընտրություններն անցել էին համատարած ընտրակաշառքների միջավայրում, բայց բուն քվեախցում ընտրակեղծիք չի եղել: Հետևաբար, երբ հեղափոխություն եղավ 2018 թվականին՝ ընդամենը 1 տարի հետո, դա ընդամենը ապացույցն էր, որ 2017 թվականի ընտրություններն արդար չեն եղել: Հիմա ուզում եք համոզել, որ հիմա ընտրությունները արդա՞ր չեն»,- ասաց Ռուբինյանը:

Նա նկատեց, որ Երեւանի ընտրությունները եւս ցույց տվեցին, որ իշխանությունը ընտրություններ չի կեղծում. «Որ նույնիսկ մի քանի տասնյակ քվեների փոփոխությունից կախված կարող էր բան փոխվել, բայց ամեն ինչ արդար է եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ