News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը


Եկել եք հիմա ԱԺ նիստում քննարկում եք ուղերձի ձեր բովանդակությունը և մեզ մեղադրում, որ մենք հրաժարվում ենք գալ նիստի և քննարկենք ուղերձի բովանդակությունը: Է՜, քննարկում ենք հիմա: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում խմբակցության անունից ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Եկել, խոսում եք մեր ծրագրից, մենք պատասխանում ենք, ասում եք՝ վախենում եք գաք ծրագրից մեր հետ խոսել։ Ձեր տրամաբանությունը էրոզիայի է ենթարկվել ժողովուրդ ջան, ընդհանրապես եթե վախենայինք կգայինք։

Երեկ էլ Գառնիկ Դանիելյանն ասում է մեզանից վախենում են դրա համար չեն գալիս նիստի, բայց հակառակը, եթե վախենայինք՝ կգայինք։ Էն թթենու պատմությունն է։ Այդ ֆիլմը հիշում եք, չէ՞ որ ասում ա ՝ կլինի թողնես մի հատ քեզ ծեծեմ, կողքից նայեն, որ քեզ ծեծում եմ։

Բա ասում էիք ձայներն ունենք, ՔՊ-ականները միացել են, մի ժամ հետո 96 հատ մի ժամ տվեցիք, հիմա եկել ասում եք՝ ուղերձ, որը ոչ մի իրավաբանական ուժ չունի»,- ասաց Կոնջորյանը։

Ապա` նա հարց ուղղեց ընդդիմությանը։ «Ժողովո՛ւրդ ջան, դուք այս կարգավիճակը զգո՞ւմ եք, զգո՞ւմ եք, թե ձեզ հետ ինչ է անում Բագրատ Գալստանյանը։  Բագրատ Գալստանյանը մի հատ անվերջանալի, շարունակվող հոգեհանգստյան կարգ է մատուցում արդեն մի ամիս, ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգն է մատուցում։  Ես արձանագրում եմ՝ արդեն մեկ ամիս է՝ հոգևորականը մատուցում է ձեր հոգեհանգստյան կարգը և դրան էլ հաջորդելու է ձեր օղորմաթասը»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը կոչ էր արել 4 օր, այսինքն՝ 96 ժամ, անդադար մնալ փողոցում՝ վստահեցնելով, որ այդ կերպ կհասնեն իշխանափոխության: Նա նաև ընդդիմադիր պատգամավորներին կոչ էր արել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:

Ազգային ժողովի խորհուրդը, սակայն, մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը:  ՔՊ-ն նաեւ հայտարարել է, որ ամսի 17-ին ևս իրենք չեն մասնակցի իրավունքի ուժով կայանալիք նիստին:

Տպել
Ամենաշատ