News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռներ եւ զինամթերքներ կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանության համար։  Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, տեղեկացրել է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Բեռլինում ընթացող համաժողովին։

Շոլցը տեղեկացրել է, որ Գերմանիան ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ, հրթիռներ եւ զինամթերքներ կուղարկի՝ Կիեւի պաշտպանությունն ամրապնդելու նպատակով։

«Վերակառուցման լավագույն տեսակն այն է, որ այն առհասարակ չկատարվի»,- ասել է Շոլցը։

Իր ներածական խոսքում նա ընգդծել է մասնավոր կապիտալի կարեւորությունը վերականգնման ջանքերում՝ հայտնելով, որ «դա պետք է նաեւ տնտեսապես հիմնավորված լինի»։

«Նրանք, ովքեր կմասնակցեն վաղ փուլին, կլինեն ավանգարդում։ Գերմանական արդյունաբերության անունից կարող եմ ասել, որ նրանք դա կանեն»,- ասել է Շոլցը։

Նա հայտնել է այս մասին պատվիրակներին, մասնավորապես Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին եւ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութեին։

Շոլցն իր ելույթում նաեւ հաստատել է, որ աջակցում է Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը Եվրամիությանը։

«Պատերազմից հետո մի քանի ամսում մենք համատեղ Ուկրաինային խոստացել ենք. Ուկրաինայի ապագան ԵՄ-ում է»,- ասել է նա՝ նշելով, որ խոստումն ուժի մեջ է։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Բեռլինի համաժողովի ժամանակ կստորագրեն մի շարք հռչակագրեր վերականգնմանն աջակցելու մտադրությունների եւ համաձայնագրերի մասին։

Գերմանիայի կառավարությունը եւ Եվրահանձնաժողովը կստորագրեն համաձայնագիր «Ուկրաինայի համալիր արձագանքման կենտրոնի» ֆինանսավորումը մինչեւ 75 մլն եվրոյի հասցնելու մասին։

Այս նախաձեռնության շրջանակում վճարվել է սարքավորումների համար՝ ուկրաինական քաղաքների եւ գյուղերի ականազերծման, ինչպես նաեւ ատոմակայանների պաշտպանության նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել Ղրիմում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման մեջ
Ուկրաինայի կողմից ներկայացված հայցը ընթացքի մեջ է 2020 թվականից...
Ուկրաինական բանակն, ըստ ամենայնի, հարված է հասցրել է Ղրիմի ռուսական տիեզերական կապի կենտրոնին
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ հարձակումն իրականացվել է 8 ATACMS հրթիռներով...
Եվրամիությունը հաստատել է Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Եվրամիությունը հաստատել է պատժամիջոցների նոր փաթեթը...
ՌԴ-ն ռազմական օբյեկտները Ղրիմում տեղակայում է քաղաքացիականների կողքին՝ զսպելու համար ուկրաինական հարվածները. ISW
Ռուս զինվորականները ռազմական օբյեկտները տեղակայում են քաղաքացիականների կողքին...
Ավիահարված Ուկրաինայի Խարկովի շրջանի վրա․ 2 մարդ զոհվել է, 53-ը՝ վիրավորվել
«Ընդհանուր առմամբ դեպքի վայրում աշխատել են ԱԻՆ 116 աշխատակից  և 24 միավոր տեխնիկա
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը ժամանել է Կիև
Բասը զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում 2009-2012 թվականներին, Թուրքիայում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ