News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը


Հունիսի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3599 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 84 մեքենա։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 141, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 228 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 436, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 270, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 185, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 118 և 1470 այլ իրավախախտումներ։ 130 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 129-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 64-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 259-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 50 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13568 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 203 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 225, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 769 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 64, չամրակապված վարելու՝ 3234, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 220, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 425, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 43, արագության գերազանցման՝ 1352 և 3859 այլ իրավախախտումներ։ 464 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1794-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 480-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 16-ը՝ բեռնատարներ, 164-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 36 անձ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բերդավանի մոտակայքում բախվել են «ԿամԱԶ» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ. ՆԳՆ
Հուլիսի 15-ին՝ ժամը 13։35-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան համայնքի մոտակայքում բախվել են «ԿամԱԶ» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ...
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի. Ռուբեն Մելիքյան
2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով...
20-ամյա տղան բարձրացել է տանիք գնդակն իջեցնելու, որտեղ հոսանքահարվել է եւ ժամեր անց հիվանդանոցում մшհացել
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Կեսգիշերին Դսեղ գյուղում ռեստորան է այրվել. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
Հուլիսի 15-ին՝ ժամը 00:55-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Արտшկարգ դեպք՝ Արարատում․ տան ինքնաշեն վերելակի ճոպանը պոկվել է, մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20։05-ի սահմաններում Ռիմա Ի․-ն և վերջինիս դուստրեր Լաուրա Տ․-ն և Մ. Տ․-ն վերը նշված հասցեում գտնվող տան…
Օձի խшյթոցից Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել 66-ամյա կին․ բժիշկները պшյքարում են նրա կյանքի համար
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ