News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 5-ին Մասիսի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մի կյուրինցի և մի էրեբունցի Խարբերդում գտնվող ոռոգման ջրագծի մոտից գողացել են խողովակներ: Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվեց, որ հունիսի 1-ի ցերեկը Նոր Կյուրին գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդն է գողացել խողովակները, որոնք տեղափոխել է Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 40-ամյա բնակչի բեռնատարով:

Բացատրական աշխատանքի արդյունքում նորկյուրինցին ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանել արարքը: Նա նաև հայտնել է, որ խողովակները նույն օրը վաճառել է Այնթապ գյուղում գտնվող գունավոր մետաղների ընդունման կետում:

«Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է ավելի քան մեկ միլիոն դրամի վնաս:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեյցարիայում դատում են բրիտանական մեծահարուստ ընտանիքի անդամներին՝ մարդկանց շահագործման և թրաֆիքինգի մեղադրանքով
Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ (47 միլիարդ դոլար), մեղադրվում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի համար...
Ամբողջ Ռուսաստանում բոտուլիզմով վարակվածների թիվը գերազանցել է 190-ը
Նախորդ օրը Մոսկվայի իշխանությունները հայտնել էին, որ 55 հիվանդի վիճակը ծանր է...
Կիևում մահափորձ է իրականացվել ղազախ ընդդիմադիր Այդոս Սադիկովի դեմ
Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին...
Ռյազանում տղամարդը կրակ է բացել ձեռնարկության վրա՝ մի կին զոհվել է, ևս մեկը` վիրավորվել
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ...
Էկվադորում սելավաջրերի պատճառով զոհվել է յոթ մարդ
Յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով...
Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը
Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության…
Ամենաշատ