News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ակնկալում է Ուկրաինայի բանակցային շրջանակի հաստատումը և ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների սկիզբը մինչև հունիսի վերջ։ Այս մասին նա ասել է Բեռլինում Ուկրաինայի վերականգնման երրորդ համաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթում, գրում է European Pravda-ն։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան արդեն իրականացրել է այն ամենը, ինչ անհրաժեշտ էր բանակցություններ սկսելու համար։

«Բոլոր պայմանները կատարված են։ Այս հունիսը պետք է լինի այն ժամանակը, երբ կհաստատվի բանակցային շրջանակը և սկսվեն բանակցությունները։ Ինչու է դա անհրաժեշտ: Որովհետև սա այն խոստումների կատարումն է, որ տալիս է Եվրոպան, և սա ապացույցն է այն բանի, որ Եվրոպան չի կարող կոտրվել ո՛չ ճնշումներով, ո՛չ արհեստական ​​կասկածներով կամ մանիպուլյացիաներով»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր միջկառավարական համաժողով անցկացնելու նախնական ծրագրերի մասին, որը համարվում է ԵՄ անդամակցության բանակցությունների սկիզբ, տեղի կունենա հունիսի 25-ին Լյուքսեմբուրգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել Ղրիմում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման մեջ
Ուկրաինայի կողմից ներկայացված հայցը ընթացքի մեջ է 2020 թվականից...
Ուկրաինական բանակն, ըստ ամենայնի, հարված է հասցրել է Ղրիմի ռուսական տիեզերական կապի կենտրոնին
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ հարձակումն իրականացվել է 8 ATACMS հրթիռներով...
Եվրամիությունը հաստատել է Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Եվրամիությունը հաստատել է պատժամիջոցների նոր փաթեթը...
ՌԴ-ն ռազմական օբյեկտները Ղրիմում տեղակայում է քաղաքացիականների կողքին՝ զսպելու համար ուկրաինական հարվածները. ISW
Ռուս զինվորականները ռազմական օբյեկտները տեղակայում են քաղաքացիականների կողքին...
Ավիահարված Ուկրաինայի Խարկովի շրջանի վրա․ 2 մարդ զոհվել է, 53-ը՝ վիրավորվել
«Ընդհանուր առմամբ դեպքի վայրում աշխատել են ԱԻՆ 116 աշխատակից  և 24 միավոր տեխնիկա
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը ժամանել է Կիև
Բասը զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում 2009-2012 թվականներին, Թուրքիայում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ