News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը


Իրենք դեռ պետք է իմանան՝ նոր ընտրություններին մասնակցո՞ւմ են, թե չէ: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ականները հայտարարում են, որ հերթական նոր ընտրություններում իրենք կրկին հաղթանակ են տանելու:

«Եկեք նորմալ թեմաներից խոսենք, մեր ապագայից խոսենք, այս լուսավոր զգացմունքներից խոսենք: Այդ մարդիկ ոչ խելք ունեն, ոչ կենսագրություն, իզուր ինչի՞ եք ժամանակ վատնում դրանց վրա: Իրենք աքլորի պես խոսում են: Ջիվանին ասում է՝ աքլորը պատմուճանը հագել բեմ է բարձրացել, խելքի աշեցեք:  Անիմաստ, բովանդակություն չունեցող մարդիկ են սրանք, հայրենիք հանձնած մարդիկ են, մեր ժողովրդին բնավեր արած, գերեզմանները քանդած մարդիկ են: Դուք դրանց խոսքերն ինչի՞ եք ընդհանրապես լսում»,-ասաց նա:

Սրբազանը հավաստիացրեց, որ վաղը շատ լավ է լինելու. «Ինձ մի խնդրեք փակագիծ բացել: Մարդկանց, որ հարցնում են ծրագիր, հարցնում են՝ վաղն ինչ է լինելու, մյուս օրն ինչ է լինելու, ես ասում եմ՝ հայրենիք է հանձնվել, դրանից տեղյա՞կ եք: Ես սա ասում եմ բոլոր նրանց, որոնք տանը նստած կամ փողոցում հարցադրումներ են անում խելոք դեմքով»:

Հարցին՝ ձեզ չի մտահոգո՞ւմ, որ մարդիկ քիչ են Բաղրամյան պողոտայում, Սրբազանն արձագանքեց. «Մարդիկ քիչ չեն, նորմալ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ