News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Կոնվերս Բանկի C360 բանկային ծառայությունների փաթեթները հասանելի են Converse Mobile-ում: Այսուհետ մուտք գործելով հավելված` օգտատերերը հնարավորություն կստանան բաժանորդագրվել Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթներից որևէ մեկին և օգտվել մի քանի բանկային ծառայություններից միասնական` ավելի ցածր սակագնով:

Neo, Ultra և Elite փաթեթների շրջանակներում հաճախորդներին կտրամադրվեն վճարային քարտեր, հաշվարկային և կուտակային հաշիվներ, տարբեր արժույթներով Visa վիրտուալ քարտեր, վարկային սահմանաչափի ու անվճար կանխիկացման հնարավորություն: Անվճար կլինեն տեղեկանքները, քաղվածքները, քարտով/երով կատարված գործարքների վերաբերյալ SMS ծանուցումները:

Պայմանավորված սակագնային պլանով` հաճախորդները կստանան ճամփորդական ապահովագրություն՝ տարեկան 30 օրվա համար, կկարողանան անհատական դեպոզիտային պահատուփ վարձակալել 10% զեղչված սակագնով: Visa պրեմիում քարտապանները կօգտվեն հավելյալ առաջարկներից, զեղչերից և հնարավորություներից:

Converse Mobile-ում փաթեթի փոփոխության հնարավորությունը հասանելի կդառնա առաջիկայում:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական  համալսարանի հետ
Բանկն այս կրթական բարեգործական ծրագրի միջոցով փորձում է խրախուսել բարձր առաջադիմությունը...
C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում
C360-ը նախագծվել է հենց այս տրամաբանությամբ և առաջարկում է բանկային առանցքային ծառայությունները՝ մեկ փաթեթում...
«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»
Բավական  է միայն վաճառակետում  հայտնել ապառիկ տարբերակով գնում կատարելու  ցանկության մասին, և հետագա ողջ գործընթացը կիրականացվի մի քանի պարզ քայլով...
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». «Հետք»
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչից պարզ...
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը (ֆոտո)
Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ և վճարային քարտեր...
Երազանքիդ ղեկին Ամիօ-ի հետ. մասնակցում ենք տարվա ամենամեծ և ամենաթեժ ավտոմոբիլային միջոցառմանը
Ամիօ բանկը նույնպես մասնակցելու է միջոցառմանը, որտեղ ներկայանալու է ավտովարկավորման բացառիկ առաջարկով...
Ամենաշատ