News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 10-ին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան օգտահաշվում զետեղել էր հրապարակում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրեյ Խալիլյանի վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Քրեակատարողական ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Անդրեյ Խալիլյանի կյանքին վտանգ չի սպառնում, ներկա պահին նա դուրս է եկել հացադուլից։

Ա․ Խալիլյանի վերաբերյալ միջադեպի նախապատմությունը հետևյալն է․ Ա․ Խալիլյանը 2023 թվականի դեկտեմբերին դիմում է ներկայացրել՝ խնդրելով, որ իրեն տեղափոխեն կոնկրետ մասնաշենքի կոնկրետ խուց, ինչը բավարարվել էր։

2024թ․ մայիսի 24-ին Ա․ Խալիլյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է խցակցի հետ, որի ընթացքում ստացել է մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ նյութերն ուղարկվել են  ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հարուցվել է քրեական վարույթ։ 

Սույն թվականի մայիսի 27-ին Ա․ Խալիլյանը դիմում է ներկայացրել հացադուլի մասին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է պահվել մեկուսի։ Նրան տեղափոխել են հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց։

Մայիսի 30-ին նշված խցում իրականացվել է խուզարկություն, որի արդյունքում խցում հայտնաբերվել է քաղցրավենիք։ Հիմնարկի պետի որոշմամբ հացադուլը համարվել է դադարեցված։ Սակայն նույն օրը՝ մայիսի 30-ին, Ա․ Խալիլյանը նորից հայտարարել է հացադուլ միևնույն պատճառաբանությամբ։ Նրա՝ մեկուսի պահվելու դիմումը մերժվել է օրենքով սահմանված պայմանների բացակայության պատճառաբանությամբ։ 

Հավելենք, որ Ա․ Խալիլյանը հունիսի 10-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ ընդհանուր հետազոտության, առողջական վիճակը գնահատվել է բավարար, որից հետո նա վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Դատապարտյալի հետ պարբերաբար տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս հունիսի 11-ին հրաժարվել է իր անօրինական պահանջից և դադարեցրել հացադուլը։ Ինչպես նախկինում, ներկայում ևս Ա․ Խալիլյանի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենաներ են բախվել. ուղևորներից մեկը մահացել է, կա 7 վիրավոր
Հունիսի 24-ին՝ ժամը 18:53-ին. Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է, վարորդը մահացել է
Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ