News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Երբ ինձ չկարողանան հասցնել դատարան, մի քանի օր փողոցները փակ լինեն, շարժումը կհաղթի: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով 168.am-ի լրագրողի հարցին։

Հարցին, երբ Հայաստանում չեն գործի Բորելի ու Բլինքենի «դաբրոն», Աշոտյանն արձագանքեց, երբ հայ ժողովուրդը իր ապագան վերցնի իր ձեռքը։

«Նիկոլը Ղարաբաղի հարցը վստահել է ղեկավարների՝ Մակրոնին ու Շուլցին, որոնց չի վստահում անգամ իրենց ժողովուրդը»,-ասաց Աշոտյանն ու հեռացավ դատարանից։

Հիշեցնենք, որ  քաղաքացիների հարցերին պատասխանելիս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Արմեն Աշոտյանը գրել էր. «Արևմուտքը ոչ միայն չի աջակցում շարժմանը կամ գոնե չեզոքություն պահում, այլ փաստացի օգնում է Նիկոլին պայքարելու սեփական ժողովրդի դեմ՝ աչք փակելով խայտառակ բռնաճնշումների և վայրագությունների, օրենքների և Սահմանադրութան աղաղակող խախտումների վրա։

Ավելին, արևմտյան ֆինանսավորմամբ մի շարք կառույցներ բացահայտ կերպով լծվել են իշխանությունների քարոզչական և հակաքարոզչական պայքարին։ Պատկերավոր ասած՝ բերետավորը ծեծում է  Բորելի «դաբրոյով», դատավորը ազատազրկում է  Բլինքենի «դաբրոյով»։ Իսկ  Խաչատուր Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով», որովհետև թուրք-ադրբեջանական աջակցությունը Նիկոլին է՛լ ավելի բացահայտ է և չի քողարկվում դիվանագիտական անգլերենի ցինիկ լղոզումներով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ