News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ընդմիջում է, եկել եմ մաքուր օդ շնչելու, քայլելու, եթե նպատակը շարժմանը հետեւելը լիներ, լայվերով կարելի էր հետեւել: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, 24news.am-ի հետ հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգմավոր Դավիթ Առուշանյանը, ով քայլում էր Բաղրամյան պողոտայով, որտեղ ընդդիմությունը բողոքի ակցիա է իրականացնում:

Հարցին, թե չի ցանկանո՞ւմ շփվել բողոքող քաղաքացիների հետ, նա պատասխանեց. «Ես միշտ դրսում եմ, որեւէ խնդիր չունեմ քաղաքացիների հետ շփվելու: Իրենք իրենց ակցիայի ղեկավարը ունեն, իր հետ շփվում են: Եթե որեւէ մեկը ցանկանա ինձ հետ շփվելու, ես խնդիր չունեմ, միշտ բաց եմ»:

Նա հավաստիացրեց, որ ոչ մի ՀՀ քաղաքացի իր խնդրի հետ մենակ չի մնում. «Դուք դա լավ եք տեսնում, վառ օրինակ են Արցախի մեր քույրերն ու եղբայրները, Կիրանցի մեր հայրենակիցները, Ալավերդու մեր հայրենակիցները: Կառավարությունը յուրաքանչյուրի կողքին է եւ նրանց խնդիրը կառավարության խնդիրն է»:

Դիտարկմանը, որ կան բողոքներ, որ բողոքի ակցիաներին մասնակցելու համար արցախցիները զրկվում են պետական աջակցությունից, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Եղե՞լ է քաղաքացի, որ ակցիային մասնակցելու համար զրկվել է իր 10+40 հազար դրամի աջակցությունից, եղե՞լ է քաղաքացի, որը դիմել է բնակարանային աջակցման ծրագրին ու իրեն մերժել են: Այսինքն ավտոմատացված կարգով 40+10 հազարները մարդկանց բանկային քարտերին է նստում, այնտեղի համակարգից  պետք է հանեին մի քանի հարյուր մարդու, որ չփոխանցե՞ն: Ես բացառում եմ նման դեպք»:

Տպել
Ամենաշատ