News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում տարվա վերջին գնաճը կլինի ավելի բարձր։ Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նշենք, որ ներկայում գնաճը 0 %-ից բարձր մակարդակում է։ 2024–ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել` մայիսին կազմելով 0.3%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է` ապրիլին կազմելով -0.5%։

«Տարվա վերջին գնաճն ավելի բարձր կլինի, ու մենք կմոտենանք 2-2.5%–ի, նայած ինչ զարգացումներ կլինեն գյուղատնտեսությունում։ Երբ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ գնաճն ավելի բարձր է լինելու, մենք պլանավորում ենք, որ միջնաժամկետում գնաճը պետք է բերվի թիրախին` 4%–ի։ Միևնույն ժամանակ մենք ուզում ենք հարթ քաղաքականություն վարել ու չենք ուզում շատ կտրուկ քայլեր անել։

Օրինակ, երբ 2 տարի առաջ համավարակով պայմանավորված կտրուկ գնաճ էր գրանցվել, մենք տոկոսադրույքը կտրուկ չենք բարձրացրել, դա հետևողականորեն ենք արել»,– նշեց Գալստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 18-ին, կազմել է...
ՀԿԵՈւ գլխավոր տնօրենը փաստում է բեռնափոխադրումների ծավալների էական նվազումը
Մելնիկովը փաստում է, որ բեռնափոխադրումները նվազել են...
Կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանում ՀԿԵՈւ ուղեւորափոխադրումների ծավալի աճը կազմել է 13 տոկոս
Ուղեւորներն ակտիվորեն օգտվում են երկաթուղու ծառայություններից...
ՀՀ-ն դրամաշնորհ կստանա Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից. նպատակը հայտնի է 
Համաձայնագրով ամրագրված են դրամաշնորհի տրամադրման և օգտագործման վերաբերյալ դրույթները, սահմանված են կողմերի իրավունքները և պարտականությունները…
Հարկ վճարողը ուշացրած վճարման յուրաքանչյուր օրվա համար տույժը կմուծի չմուծված գումարի 0.075 տոկոսի չափով
Այս դեպքում առաջարկում ենք համապատասխանեցնել և ուսումնասիրված ժամանակաշրջաններում ևս թույլ տալ, հնարավորություն տալ՝ ներկայացնելու...
Կարծում ենք՝ բենզինի շուկայում առերեւույթ չարաշահում եղել է. Գեղամ Գեւորգյան
Հեղուկ գազի շուկայում բորսայի գները բարձրացել են, ամբողջ աշխարհում ներկրվող...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ