News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն ընդունում է ՄԱԿ-ի բանաձեւը, որն աջակցում է Գազայի հատվածում Իսրայելի հետ պատերազմին վերջ տալու ծրագրին և պատրաստ է քննարկել մանրամասները, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարությունը «հուսադրող նշան» է անվանել։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ավարտից հետո Գազայի ծրագրերի շուրջ բանակցությունները կշարունակվեն երեքշաբթի և առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Դրա մասին Թել Ավիվում Իսրայելի առաջնորդների հետ բանակցություններից հետո հայտարարել է Բլինքենը: «Չափազանց կարևոր է, որ ունենանք այդ ծրագրերը», - հավելել է նա:

Բլինքենը երեքշաբթի հանդիպել է իսրայելցի պաշտոնյաների հետ։ Բլինքենի այցից առաջ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը կրկնել են կոշտ դիրքորոշումը, ինչը խաթարել է ռազմական գործողությունները դադարեցնելու նախորդ միջնորդական ջանքերը: Սակայն երեքշաբթի ՀԱՄԱՍ-ի՝ Գազայի սահմաններից դուրս գտնվող բարձրաստիճան պաշտոնյա Սամի Աբու Զուհրին  հայտարարել է, որ կազմակերպությունը համաձայնել է հրադադարի մասին բանաձևին և պատրաստ է մանրամասների շուրջ բանակցություններ վարել:

Վաշինգտոնը պետք է համոզվի, որ Իսրայելը հարգում է իր խոսքը, հավելել է Զուհրին:

Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ն ընդունել է բանաձեւ, որով կոչ է արվում իսրայելական զորքերը դուրս բերել Գազայից եւ Գազայում պահվող պատանդներին փոխանակել իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի գերիների հետ։

«ԱՄՆ վարչակազմին իր պարտավորությունների կատարման հարցում իրական փորձություն է սպասվում։ Վաշինգտոնը զավթիչներին պետք է ստիպի անհապաղ դադարեցնել պատերազմը՝ ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի», - հայտնել է Աբու Զուհրին Reuters-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի Իսրայելին 18 մլրդ դոլարի F-15 եւ այլ զենք վաճառելու պլանների մասին. WP
Միացյալ Նահանգների վարչակազմը առաջիկայում կհայտարարի Իսրայելին 18 մլրդ դոլարի սպառազինությունների խոշոր վաճառքի մասին...
Իսրայելը կարող է երկու շաբաթվա ընթացքում վերահսկողություն սահմանել Ռաֆահում. JPost
Իսրայելցի զինվորականները կարող են վերահսկողություն սահմանել Ռաֆահում...
ՀԱՄԱՍ-ի կողմից առեւանգված մի քանի տասնյակ պատանդները հաստատ ողջ են. AFP
Պատանդները դեռեւս ողջ են, վստահ է Իսրայելը...
Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 15,747 երեխա է մահացել
Գոտում զոհերի ընդհանուր թիվը հասել է 37,347-ի, ևս 85,372 պաղեստինցի վիրավորվել է...
Նեթանյահուն ցրել է ռազմական նախարարների գերատեսչությունը Գանցի հրաժարականից հետո
Իսրայելի արտակարգ ռազմական գերատեսչությունը ցրվել է...
Ամենաշատ