News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Քարկոփում ջրամատակարարումը մասամբ է վերականգնվել. գյուղացիները խմելու ջուրը քանդված կամրջի մոտից են բերում: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Քարկոփի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանը:

«Հետիոտնային կամուրջը ջրից դուրս է բերվել, բայց շատ աշխատանք կա վրան անելու»,-ասում է վարչական ղեկավարը՝ նշելով, որ գյուղացիները շարունակում են Ախթալայի կամրջով երթևեկել:

«Շենքերի առաջին հարկերում դեռևս ապրել հնարավոր չէ. խոնավ են: Առաջին հարկերում դեռ լույս էլ չունենք, որովհետև վտանգավոր է: Կոյուղու հարցն էլ լուծված չէ: Հույս ունենք, որ շուտով կոյուղու խնդիրը կլուծվի, և բնակիչների գոնե կեսը կկարողանան ապրել երկրորդ, երրորդ հարկերում»,-պատմում է Հերմինե Պետրոսյանը՝ հավելելով, որ որոշ բնակիչներ արդեն վերադարձել են իրենց տներ՝ ամենյան հավանականությամբ, այլ կացարան չգտնելու պատճառով: Քարկոփ վերադարձած բնակիչները շարունակում են մաքրման աշխատանքներ իրականացնել քաղաքում:

Խոսելով վնասների փոխհատուցման մասին, Հերմինե Պետրոսյանը պատմում է,  որ գույքագրման աշխատանքներն ավարտվել են, սակայն փոխհատուցման մասին դեռևս տեղյակ չէ:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք քարկոփցիները վերադառնալ իրենց տներ և վերականգնել այգիները, Հերմինե Պետրոսյանը պատասխանում է.

«Իհարկե, ցանկանում են: Երեխաներն անգամ կողքի գյուղերում չեն կարողանում ապրել, ուզում են շուտ վերադառնալ իրենց տներ: Բայց այգիներ կան, որտեղ ոչինչ չի մնացել, ջուրը քշել-տարել է ամեն ինչ, միայն քարեր են մնացել: Տարիների չարչարանքը ջուրն ընկավ: Մեկ, երկու տարվա տանջանք չէր, 30 տարվա չարչարանք էր»:

Քարկոփի վարչական ղեկավարն ինքն էլ չգիտի, թե ինչպես են ապրելու այն բնակիչները, որոնց ապրուստի միակ միջոցը այգիներից ստացած գումարն է:

«Չեմ կարող ասել: Երևի եթե ունեն, պետական աշխատանք, դրանով կապրեն, մինչև տեսնենք՝ ինչ կլինի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ գիշեր Դեբեդի վարարման հետևանքով Քարկոփում ոչ միայն նոր տեղադրված ժամանակավոր հետիոտնային կամուրջն էր փլուզվել, այլև ջրամատակարարումն էր անջատվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ