News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր մի վերջնաժամկետ էի տվել ընդդիմությանը՝ մինչև 16։00-ն հրապարակել բոլոր ֆինանսական հոսքերը, որն ունի ընդդիմադիր քաղաքական շարժումը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա հերթով թվարկեց, թե ընդդիմությունը պետք է ասի, օրինակ, Շարժման բեմի համար, որն օրական արժի 20 հազար դոլար, հինգ բրինձների գումարը, որ տալիս են ցուցարարներին աջուձախ, խորովածի գումարը, մանղալում վառվող փայտի գումարը վերջիվերջո որտեղից են, իսկ ցուցարարների տված գումարների մասին՝ էն 3000-ները, որ բաժանել եք, հետո կխոսեն:

«Մի խամաճիկ ունեք էնտեղ շրջազգեստով, վիրավորական արտահայտություններ է արել, այդ մանկամտությանը չեմ արձագանքի։ Մարդուն ասում են՝ եղբայր, դու քաղաքական շարժում ես սկսել ու առավոտից իրիկուն հերքում ես, որ այդ ամեն ինչը ֆինանսավորվում է դրսից: Դրսից ասում են՝ այ ծաղրածուներ, ձեզ հարյուրավոր միլիոներ ենք ուղարկել, խի՞ եք լափել այդ փողերը։ Ասում եք՝ սուտ է, ասում ենք՝ շատ լավ ժողովուրդ ջան, դուք մեր հայրենակիցն եք, եկեք ձեզ հավատանք, ոչ թե Ռուսաստանի պրոպագանդիստներին, բայց հրապարակեք ձեր ֆինանսական հոսքերը, չէ, չեք հրապարակում»,- ասաց նա։

Ապա նա նշեց, որ լրագրողն ասել է մեկնաբանեք, պատասխանել է՝ չեմ մեկնաբանում ու վիրավորել է։

«Չեմ ուզում մտնել էդ ողորմելի տիրույթ, որում գոյատևում են տարատեսակ կերպարներ: Հիմա քանի որ այդ վերջնաժամկետն անցած է, ֆինանսական հոսքերն էլ հրապարակված չեն, ուրեմն պարոնայք ընդդիմադիր պատգամավորներ, ինչո՞ւ եք կերել Իգոր Կորոտչենկոյի կողմից նշված հարյուրավոր միլիոնները, մարդիկ փող են ուղարկել, որ դուք ստեղ հեղափոխություն անեք, հո դուք անկուշտ չեք»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Տեղից ընդդիմադիր պտգմավորներից մեկն ինչ-որ բան ասաց, որը չլսվեց, ինչին Ալեքսանյանը գոռալով արձագանքեց. «Ուրեմն մի հատ խելոք նստեցիր տեղդ, ու էդ տոնով չխոսացիր իմ հետ: Չխառնես հանկարծ: Խելոք կնստես տեղդ ու կլսես, մյուս անգամ էդ տոնով ձենդ չբարձրացնես ստեղ»:

Իրավիճակը դահլիճում լարվեց:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախ բոլորին խդրեց լռություն պահպանել, ապա դիմեց Վահագն Ալեքսանյանին. «Խնդրում եմ, պարոն Ալեքսանյան, հարգալից լինել մեկս մյուսի նկատմամբ, զսպեք էմոցիաները: բացի դահլիճում գտնվողներից էլի ընդդիմադիր գործիչներ կան, պետք չի սեփական անձի վրա վերցնել եւ վրդովվել»:

Վահագն Ալեքսանյանը շարունակեց իր ելույթը. «Հիմա հարց եմ տալիս՝ խի՞ եք մեր երկիրը ծաղրի առարկա դարձնում, եթե հարյուրավոր միլիոններ եք վերցնում այն պայմանով, որ պետք է հեղափոխություն անեք, ուրեմն այդ հեղափոխությունն արեք։ Պետք չի որ աշխարհում իմանան, որ Հայաստանում կան «քցողներ» ու կարող է  փողը տաս գործի համար, բայց գործը չանես»։

Տպել
Ամենաշատ