News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Այո΄, վաղը չափազանց կարևոր օր է, եթե կուզեք շատ ծանր ու ծանրակշիռ, վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք եւ անելիք ունենք: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարել է Բագրատ սրբազանը։

«Այն մարդիկ, որոնց դուք վճարում եք, մերժել են ժողովրդի այն հատվածի պահանջը, որը համաձայն չէ այս իրականության հետ։ Եվ դա մեծ մասն է կազմում մեր ժողովրդի։ Այսօր որ անկյունում կանգնես, դրա մասին են խոսում։ Առանցքը կազմում է այս իշխանության մերժումը: Վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք եւ անելիք ունենք: Շատ հաստատուն կերպով այս մարդկանց պետք է գործազուրկ դարձնենք։ Իրենք պետք է հասկանան` աղետ է բերում իրենց աշխատանքը, ինչպես նաև մահ և դժբախտություն: Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում փոփոխության կարիք են տեսնում` ներկա եղեք այստեղ` վերջնական ու վճռական խոսք ասելու այս մարդկանց»,-ասաց նա։

Բագրատ սրբազանը նաեւ հայտարարել է. «Ինձ համար թե՛ աթոռը, թե՛ պաշտոնը ոչ մի բան են։ Ինձ համար առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է։ Հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին ու անձանց, որ իրենց համար էլ այդպես լինի, այլ ոչ թե պաշտոնի ակնկալիքը։ Ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ»։

Բագրատ Սրբազանը նաեւ նշեց, որ վաղը մեր հերոսի՝ Մոնթե Մելքոնյանի նահատակության օրն է, խորհրդանշական է նաև այդ օրը, քանի որ նահատակների մեկնումը հավասար է նրանց ծնունդին։

«Նահատակությունը չի կարելի շփոթել մեռելության հետ։ Նահատակության փառքի պսակը քչերին է բաժին ընկած։ Շատերն ապրում են, քչերը ստանում այդ պսակը։ Ինչպես Առաքյալն ասում է․ «Բարի պատերազմը պատերազմեցի, հիմա գնում եմ ստանալու Փառքի պսակը»։ Երանի մենք էլ, թե՛ Աստծո առաջ, թե՛ ժողովրդի օրհնանքով ունենանք Փառքի պսակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ