News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը գոհունակությամբ է նայում Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այս ամենն, անշուշտ, տեղի է ունենում, մեր ընկերոջ՝ Թուրքիայի Հանրապետության նախագահի ղեկավարությամբ և անմիջական աջակցությամբ»,- Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը երախտագիտությամբ է նշում ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում Թուրքիայի հանձնառությունը։

Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին բանակցային գործընթացին աջակցելու և Ուկրաինայի հետ ճգնաժամի կարգավորման համար Ուկրաինայի հետ բանակցությունների համար ստամբուլյան հարթակ տրամադրելու համար։

Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին Ռուսաստանի նախագահին է փոխանցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները։ Նա հավելել է, որ Մոսկվայում մի շարք հանդիպումներ է անցկացրել, որոնց ընթացքում Սիրիային առնչվող հարցեր են քննարկվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ